top of page

Գիտե՞ք, թե,,, 1445 թ.-ի այս օրը ծնվել է իտալացի գեղանկարիչ Բոտիչելլին

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Mar 1, 2021
  • 1 min read

Վերածննդի իտալացի գեղանկարիչ Սանդրո Բոտիչելլին կամ Ալեսսանդրո դի Մարիա Ֆիլիպեպին (իտալ.՝ Sandro Botticelli կամ Alessandro di Mariano Filipepi) ծնվել է 1444 կամ 1445 թ. մարտի 1-ին Ֆլորենցիայի Օգնիսանտի թաղամասում, ստույգ թվակա-նը հայտնի չէ:

Բոտիչելլիի կյանքի մասին առաջին վկայու-թյունները հանդիպում են Ջիորջիո Վազա-րիի 1550 թվականի կենսագրությունների հավաքածուում։ Հայրը տակառագործ էր։ Բոտիչելլի կեղծանունն առաջին անգամ տը-ղային անցել է իր ավագ եղբայր Ջիովան-նից, որն այդ մականունն ստացել էր գիրու-թյան պատճառով։ Այդ անունը ծագում է իտալերեն botticello-ից, որ թարգմանաբար նշանակում է «փոքրիկ տակառ»։ Բոտիչելլին չորս հինգ եղբայրներից ամենակրտսերն էր։ Նրա ընտանիքը ապրում էր համեստ, բայց ոչ աղքատ, քանի որ հայրը հմուտ արհեստավոր էր։ Տասնհինգ տարեկանում Բոտիչելին աշխատանքի է անցնում Ֆրա Ֆիլիպպո Լիպպիի արվեստանոցում, որը ճանաչված վար-պետ էր Ֆլորենցիայում։ Այնտեղ Բոտիչելլին աշխատում է Անտոնիո դել Պոլաիուոլոյի և Անդրեա դել Վերոչիոյի հետ։ Այդ շրջանում նա սովորում է փորագրություն, որը մեծապես ազդում է նրա նկարչության ոճի և ուղղվածության վրա։ 1470 թվականին Բոտիչելլին բացում է իր սեփական արվեստանցը և ստանում է առաջին հասարակական պատվերը։ Ֆլորեն-ցիայի առևտրային դատարանի այս պատվերը իրենից ներկայացնում էր ուժը պատ-կերող ալեգորիայի (այլաբանություն) պաննո։

Բոտիչելլիի հայտնի նկարներից են «Մեդալիոնով անհայտի դիմանկար», «Վեներայի ծնունդը», «Մարիամը երեխայով և երգող հրեշտակներով», «Վեներայի թագավորությու-նը» և այլն:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page