top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Jul 20, 2020
  • 2 min read

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է Երևանում 1921 թ-ին՝ Հայաստանի Ա-ռաջին պետթատրոն անվամբ. բացվել է 1922 թ-ին՝ Գաբրիել Սունդուկյանի «Պե-պո» պիեսի ներկայացումով, 1937 թ-ին:

Ազգային ակադեմիական թատրոնը 1922–28 թթ-ին գործել է Շահումյանի անվան բանվորական ակումբում, ապա՝ Կոմունարների (այժմ՝ Թատերական) այ-գու նորակառույց շենքում, որը վերակառուցվել է 1966 թ-ին: Թատրոնի առաջին գեղար-վեստական ղեկավարը Լևոն Քալանթարն  էր: Դերասանախմբում էին Հասմիկը, Վահ-րամ Փափազյանը, Օլգա Գուլազյանը, Արուս Ոսկանյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Գուրգեն Ջանիբեկյանը և ուրիշներ, ովքեր իրենց արվեստով նախանշել են թատրոնի հետագա զարգացման ուղին: 

1920-ական թվականներին թատրոնում բեմադրվել են Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», Գ. Սունդուկյանի «Խաթաբալա» և այլ պիեսներ: 1930–53 թթ-ին թատրոնը, ընդհատումներով, ղեկավարել է Արմեն Գուլակյանը: 1941–45 թթ-ին թատրոնի խաղացանկում մեծ տեղ են գրավել հայրենասիրական երկերը՝ Նաիրի Զարյանի «Վրեժ», Մուրացանի «Գևորգ Մարզպե-տունի» և այլն: 1950-ական թվականներին բեմադրվել են Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո», Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես», Ն. Զարյանի «Փորձադաշտ», Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար» և այլ գործեր, որտեղ լիովին դրսևորվել են Վ. Փափազյանի, Հ. Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի, Գ. Ջանիբեկյանի, Թաթիկ Սարյանի և ուրիշների տա-ղանդն ու վարպետությունը: Թատրոնի այդ փուլում բացահայտվել են նաև Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս» պիեսի բեմադրության մասնակիցների` երիտասարդ դերա-սաններ Մետաքսյա Սիմոնյանի, Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի, Մհեր Մկրտ-չյանի, Վլադիմիր Աբաջյանի, Շահում Ղազարյանի և ուրիշների ստեղծագործական հնա-րավորությունները:

1953–77 թթ-ին թատրոնի գեղարվեստական ղեկավար Վարդան Աճեմյանը բարձրար-վեստ բեմադրություններով մեծապես նպաստել է թատրոնի ստեղծագործական վերել-քին: Այդ տարիների լավագույն բեմադրություններից են՝ Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», Ալեքսանդր Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ», Արամաշոտ Պապա-յանի «Աշխարհն, այո՜, շուռ է եկել», Զարզանդ Դարյանի «Հանրապետության նախա-գահը» և այլն: 1977–79, 1985–88 թթ-ին թատրոնը գլխավորել է Հրաչյա Ղափլանյանը, ում աչքի ընկնող ներկայացումներից են՝ Ժորա Հարությունյանի «Խաչմերուկ», Վ. Շեքսպիրի «Կորիոլան», Պերժ Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը» և այլն: 

1979–84 և 1988–93 թթ-ին թատրոնի գեղարվեստական ղեկավար Խ. Աբրահամյանի լավագույն բեմադրություններից են` Նաիրի Զարյանի «Հացավան», Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» և այլն: 1994–2008 թթ-ին թատրոնը գլխավորել է Վահե Շահվերդյանը: Այս շրջանում բեմադրվել են Գ. Սունդուկյանի «Կտակը», Լևոն Շանթի «Հին աստվածներ», Գարսիա Լորկայի «Բեռնարդան և իր աղջիկները», Ա. Շիրվանզադեի «Պատվի համար» և այլ գործեր: Տարբեր տարիների թատրոնում խաղացել են դերասաններ Դավիթ Մալյանը, Թաթուլ Դիլաքյանը, Բաբկեն Ներսիսյանը, Արման Կոթիկյանը, Էդգար Էլբակյանը, Գարուշ Խաժակյանը, ստեղծագործել` ռեժիսորներ Տիգրան Շամիրխանյանը, Զավեն Տատինցյանը, Մարատ Մարինոսյանը, Նիկոլայ Ծատուրյանը և ուրիշներ: 1994 թ-ից թատրոնի ստեղծագործական կազմը համալրվել է նոր ուժերով: Անվանի դերասաններ Վարդուհի Վարդերեսյանի, Լորենց Առուշանյանի, Վլադիմիր Աբաջյանի, Ժենյա Ավետիսյանի, Գևորգ Չեփչյանի, Կարեն Ջանիբեկյանի և ուրիշների կողքին ուշագրավ դերակատարումներով աչքի են ընկել Տիգրան Ներսիսյանը, Մուրադ Ջանիբեկյանը, Նելլի Խերանյանը, Արմեն Մարությանը, Հարություն Մովսիսյանը և ուրիշներ: 

Թատրոնը հյուրախաղերով շրջագայել է Սիրիայում, Լիբանանում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Նորվեգիայում, ԱՄՆ-ում, Թուրքիայում և այլուր:

Yorumlar


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page