top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Jul 21, 2020
  • 1 min read

18-րդ դարի սկզբին, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամնե-րից Մելքոն վարդապետ էդիրնեցին պատմության մեջ հայտնի է որպես Ռամլե քաղաքի տեսուչ՝ 1793 թվակա-նին:

1794 թվականին կայսերական հրովար-տակը ձեռք բերելու համար մեկնել է Կոստանդնուպոլիս՝ տանելով եվդոկացի Պետրոս պատրիարքի ընտրության տեղեկագիրը: Ապա հիշվում է, որպես լուսարար ս. Հարության տաճարի՝ 1802 թվականին:

1808 թվականին եղել է ս. Հարության տաճարի տեսուչը, որտեղ էլ պատահած աղետալի հրդեհի զոհ է դարձել 1808 թվականի սեպտեմբերի 30-ին: Մարմինը գտնվել է փլատակ-ների տակ՝ հրդեհից երեք ամիս անց:

Հովհաննես քահանա ուռհայեցին նրան կոչել է «գերիմաստ վարդապետ», իսկ Անտոն վարդապետ եվդոկացին նրան բնորոշել է «վարուքն է առաքինի» բառերով:

Comentários


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page