Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ
- Aug 19, 2020
- 1 min read

Ածխաթթվական գազը հայտնաբերել է հոլանդացի քիմիկոս Յա. վան Հելմոնտը 1620 թ-ին: Կրաքարի վրա հանքային թթու ավելացնելով՝ նա ստացավ նոր «օդ» (գազ), որն անվանեց «անտառային օդ», քանի որ այդ գազը ստացվում էր նաև ծառերի այրումից: («Գազ» բառը ներմուծել է Հելմոնտը, որը հունարեն նշանակում է քաոս): Ածխաթթվական գազի բաղադրությունն առաջինը հաստատել է ֆրանսիացի քիմիկոս Ա. Լ. Լավուազիեն:
Իտալիայի Նեապոլ քաղաքի մոտ գտնվող «Շան քարանձավում» (այնտեղ մտնող շները սատկում են) և Ճավա կղզու «Մահվան հովտում» երկրի ընդերքից դուրս է գալիս ածխաթթվական գազ, որը, օդից ծանր լինելով, կուտակվում է անձավների գետնամերձ մասերում և շնչահեղձ անում այնտեղ հայտնված կենդանիներին: Այդ առումով ստորգետնյա բոլոր խոր անձավները վտանգավոր են. այդպիսի տեղերում հայտնվելիս պետք է զգուշանալ ածխաթթվական գազի պատահական կուտակումներից:
Comments