top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Aug 26, 2020
  • 2 min read

ree

Ահաբեկչությունը դաժանությունների և բռնությունների գործադրումն է որոշա-կի քաղաքական և այլ նպատակներով: 

Ահաբեկչությունը լինում է անհատա-կան, խմբային (ծայրահեղական քաղա-քական խմբավորումների գործողութ-յուններ) ու պետական (բռնապետական և ամբողջատիրական վարչակարգերի ճնշամիջոցների կիրառում): 

Ահաբեկիչները պայթեցնում են ռումբեր, կրակում են մարդկանց վրա, հափշտակում են ինքնաթիռներ և պատանդ վերցնում ուղևորների, կողոպտում են բանկեր, մասնակցում թմրանյութերի միջազգային վաճառքին և այլն:

1970–90-ական թվականներին տարածվել է միջազգային ահաբեկչությունը՝ պետութ-յունների ղեկավարների և դիվանագիտական ներկայացուցիչների առևանգումն ու սպա-նությունը, դեսպանատների, միջազգային կազմակերպությունների շենքերի, տարբեր երկրների օդանավակայանների, կայարանների պայթեցումը և այլն:

Մեր օրերում ահաբեկչությունը վերածվել է համաշխարհային աղետի: 2001 թ-ի սեպ-տեմբերի 11-ին ահաբեկիչների հափշտակած քաղաքացիական 4 ինքնաթիռներից 2-ը մխրճվեցին Նյու Յորքի Միջազգային առևտրի կենտրոնի երկնաքերների մեջ և հիմնո-վին ավերեցին. մի քանի ժամում զոհվեցին ավելի քան 3 հզ. խաղաղ քաղաքացիներ: 

Այդ դեպքից հետո ԱՄՆ-ի կառավարությունը պատերազմ հայտարարեց համաշխար-հային ահաբեկչությանը և բոլոր երկրներին կոչ արեց միավորվել այդ պայքարում: Նյու Յորքի ահաբեկչության պատասխանատու, «Ալ Ղաիդա» կազմակերպության ղեկավար Ուսամա բեն Լադենը հայտարարվեց աշխարհի դ 1 ահաբեկիչ: 

2005 թ-ի սեպտեմբերի 1-ին ահաբեկիչները գրավեցին ՌԴ Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի դպրոցներից մեկը և պատանդ վերցրին 1128 երեխաների ու մեծահասակների: Սեպտեմբերի 3-ին սկսված փոխհրաձգության և դրան հաջորդած գրոհի ժամանակ զոհվեց 329 մարդ, այդ թվում՝ 159 երեխա: Ահաբեկիչների գրոհը ղեկավարող Շամիլ Բասաևը (2 մարդատար ինքնաթիռի, Մոսկվայի մետրոյի «Ռիժսկայա» կայարանի պայթեցումների, Չեչնիայի նախագահի սպանության կազմակերպիչ) հետագայում համախոհների հետ ոչնչացվեց: 

2005 թ-ի հոկտեմբերի 25–26-ին խոշոր ահաբեկչություն տեղի ունեցավ Մոսկվայի Դուբրովկա թաղամասի թատերական կենտրոնում. պատանդ վերցրին ավելի քան 700 հանդիսատեսի: Գործողության ղեկավար չեչեն ահաբեկիչ Մովսար Բարաևի խմբում 50 հոգի էին (18 կին և 32 տղամարդ), պահանջը քաղաքական էր՝ ռուսական զորքի դուրսբերումը Չեչնիայից: 

Երկօրյա գործողություններից հետո ահաբեկիչները վնասազերծվեցին, իսկ 128 մարդ զոհվեց:

Ահաբեկչության յուրահատուկ տեսակ էր 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողո-վի վրա կատարված հարձակումը, որի հետևանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ:

Ահաբեկչական գործողությունների պատճառած վնասները կանխելու և միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով ընդունվել են բազմակողմանի համաձայ-նագրեր և օրենսդրական փաստաթղթեր, մշակվում են անվտանգության զանազան միջոցառումներ: Ահաբեկչությունների թիրախ օդանավակայաններում պայթեցնող մե-խանիզմներ և զենք հայտնաբերելու նպատակով խստացվել է ուղեբեռների ստուգումը. օգտագործվում են ռենտգենյան սարքեր, մետաղափնտրիչներ և պայթուցիկ նյութեր հայտնաբերող վարժեցված շներ: 

Ահաբեկչության դեմ պայքարը համայն մարդկության գործն է:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page