top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Aug 28, 2020
  • 2 min read

Հասարակական–քաղաքական գործիչ, գրող Ավետիս Ահարոնյանը մեծ ջանքեր է գործադրել Հայկական հարցի հետամտման, Հայաստանի առաջին հանրա-պետության կայացման համար: Նրա գրական ստեղ-ծագործությունները XIX դարի վերջի և XX դարի սկզբի հայ հեղափոխական սերնդի ներշնչման ու պայքարի աղբյուր էին:

Ավետիս Ահարոնյանը 1886 թ-ին ավարտել է Էջմի-ածնի Գևորգյան ճեմարանը, 1901 թ-ին` Լոզանի հա-մալսարանը և Սորբոնի համալսարանի գրականութ-յան դասընթացները: Դեռևս ուսանելու տարիներին ծավալել է հայանպաստ գործունեություն. Հայկական հարցը ներկայացրել է եվրոպական գործիչներին: 1907 թ-ին Հաագայի խաղաղության խորհրդաժողո-վում, լինելով Հայկական պատվիրակության անդամ, հանդես է եկել Հայկական հարցի լուծման խնդրագրով: Անդամակցել է ՀՀԴ կուսակցությանը: Աշխատակցել է «Մուրճ» ամսագրին, «Հառաջ» և «Ալիք» թերթերին: Եղել է ուսուցիչ, 1907–09 թթ-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տնօրեն: 1917 թ-ին ընտրվել է Հայոց ազգային խորհրդի նախագահ, 1919 թ-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության (1918– 1920 թթ.) խորհրդարանի անդամ, ապա՝ նախագահ: 1919–20 թթ-ին Փարիզի հաշտության խորհրդաժողովում ղեկավարել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը: 

1920 թ-ին ստորագրել է Սևրի հաշտության պայմանագիրը, մասնակցել Լոնդոնի (1921 թ.) և Լոզանի (1922–23 թթ.) խորհրդաժողովներին: Հայ դատին վերաբերող իր խոր-հրդածություններն ամփոփել է «Սարդարապատից մինչև Սևր և Լոզան» (1943 թ.) գրքում:

1894 թ-ին «Մշակում» լույս է տեսել Ահարոնյանի «Լուրեր սահմանի այն կողմից» խո-րագրով հոդվածաշարը, որը նվիրված էր արևմտահայության կյանքին: Այնուհետև հրա-տարակվել են արևմտահայ գաղթականներին, ազգային-ազատագրական շարժմանը նվիրված նրա պատմվածքները («Խայ», «Ռաշիդ», «Խավարես, լուսի'ն», «Զարթի'ր, Աստված», «Պատիվ», «Էլ մի աղոթիր», «Ջավո», «Արյունոտ թթխմոր» և այլն), որոնք նե-րառված են «Պատկերներ» (1899 թ.) և «Ազատության ճանապարհին» (1908 թ.) ժողո-վածուներում: 

1923 թ-ից Բոստոնի «Հայրենիք» ամսագրում և առանձին հատորներով լույս են տեսել Ահարոնյանի պատմվածքները, վիպակները, վեպերը, գրական, քաղաքական ուսումնա-սիրությունները:

1934 թ-ի փետրվարին Մարսելում ելույթի պահին նա կաթվածահար է եղել և այլևս չի ստեղծագործել:

Ահարոնյանի մի շարք գործերում նկատելի է խորհրդապաշտության ազդեցությունը («Արցունքի հովիտը», 1907 թ., «Լռություն», 1904 թ., «Սև թռչուն», 1910 թ.):

Ահարոնյանը գրել է նաև «Քրիստափոր Միքայելյան» (1926 թ.), «Իմ գիրքը» (1927–31 թթ.) երկերը, «Իտալիայում» (1903 թ.), «Շվեյցարական գյուղը» (1913 թ.) ուղեգրութ-յունները և այլ գործեր: 

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page