top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Sep 3, 2020
  • 1 min read

Աղավնանմանների կարգի թռչունների այս ընտանիքն ընդգրկում է 297 տեսակ: ՀՀ-ում տարածված է 6 տեսակ՝ հոբալը, անտառային աղավնին, սովորական տատրակը, թխակապույտ աղավնին, օ-ղակավոր տատրակը և փոքր տատ-րակը: Սրանք վայրի աղավնիներ են, բնակվում են անտառներում: 

Թխակապույտ աղավնին տարածված է ամենուրեք, փոքր տատրակը ՀՀ-ում հայտնվել է 1970 թ-ին. տարածված է Արարատյան դաշտում, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերում: Օղակավոր տատրակը հայտնաբերվել է 1991 թ-ին, 1994–95 թթ-ին գրանցվել է որպես բնադրող:

Աղավնիները սնվում են հացազգիների հատիկներով, իսկ ձագերը առաջին օրերին՝ մոր կտնառքում արտադրվող թանձր կաթի կամ ջրիկ կաթնաշոռի նման զանգվածով («աղավնու կաթ» կամ «թռչնի կաթ»), որը մարդիկ հիշատակում են միայն հեքիաթնե-րում:

Ինչպես բազմաթիվ թռչուններ, աղավնին նույպես հայտնի է չուի ընթացքում ճանա-պարհը ճիշտ գտնելու և նույնիսկ շատ հեռավոր (500 կմ և ավելի) վայրերից տուն վե-րադառնալու կարողությամբ: Այդ հատկության շնորհիվ դեռևս Երկրորդ համաշխար-հային պատերազմի ժամանակ աղավնիների տնայնացված տեսակներն օգտագործել են տեղեկությունները հեռու տարածություններ փոխանցելու համար: Ճապոնիայում ան-գամ բուծում էին նոր ցեղի աղավնիներ, որոնք, որպես փոստատար, ընդունակ էին թռչել գիշերը՝ թշնամու գնդակից պաշտպանվելու և ցերեկային գիշատիչ թռչունների զոհը դառնալուց խուսափելու համար:

Ընտանի աղավնիները (կա փոստային, գեղազարդիչ, մարզական, մսատու աղավնիների մոտ 150 ցեղ) մարդը բուծել է արհեստական ճանապարհով: Հայաստանում հնագույն ժամանակներից հայտնի են հատկապես փոստային և մսատու ցեղերի աղավնիները: Աղավնիները տարբեր գույների և չափերի են, սակայն նման են կառուցվածքով ու ապրելակերպով: Գերազանց թռչում են և լավ քայլում գետնին: 

Սպիտակ աղավնին համարվում է խաղաղության խորհրդանիշ:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page