top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Sep 15, 2020
  • 2 min read

Աղոթքն Աստծու հետ հաղորդակցության միջոց է: Այն լինում է աղերսական, գոհա-բանական, փառաբանական, երախտա-գիտական և այլն, իսկ սրբերին ուղղվա-ծը` բարեխոսական և միջնորդական:

Աղոթել նշանակում է Աստծու հետ հա-ղորդակցվել, Աստծու շնորհը հագնել, աստվածայինով զգեստավորվել: Աղոթքի անմիջական ուսուցիչն ու օգնականը Սուրբ Հոգին է: Աղոթքի մասին Հիսուս Քրիստոսը խոսում է Լեռան քարոզում. Տերը պատվիրում է աղոթել, հաճախակի և անդադար: Նա հանդիմանում է կեղծավոր, ցու-ցադրական աղոթքը, շատախոսությունը: Տերը սովորեցրել է մեզ կարևորագույն` Տերու-նական աղոթքը՝ «Հայր մերը...»: Ըստ Եկեղեցու սուրբ հայրերի՝ աղոթքը հոգևոր ոլորտի մուտքն է. մարդն իր ցանկություններն է հայտնում Աստծուն: Միջնադարի հայ մեծ աստվածաբան, փիլիսոփա, եկեղեցական գործիչ Սբ. Գրիգոր Տաթևացին մեկնել է աղոթքի հիմնական խորհուրդը, կարևորել աղոթքի միջոցով կապն Աստծու հետ` որպես կատարելության հասնելու միջոց: 

Աղոթքը պիտի լինի սրտաբուխ՝ զերծ բոլոր մեղքերից և չար խորհուրդներից, որովհետև, ըստ քրիստոնեական մարդաբանության, սիրտը մարդու ներաշխարհի հոգևոր կենտ-րոնն է: Աղոթքը մարդուն բարձրացնում է առ Աստված: Այդպիսի հրաշալի աղոթքներից են աստվածաշնչյան սաղմոսները, Սբ. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, Սբ. Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմը» և այլն: 

Աղոթքները լինում են առանձնական և ընդհանրական կամ հավաքական: Անհատը հաճախ աղոթում է անձայն` մտքում. «Մտի՜ր քո սենյակը, փակիր դռները և ծածուկ աղոթիր քո Հորը»,– ասում է Տերը:

Ընդհանրական կամ հավաքական աղոթքները կատարվում են եկեղեցում, որի ժամա-նակ մարդիկ միասին բարձրաձայն աղոթում են:

Ըստ բնույթի՝ աղոթքները լինում են հավատի ու փառաբանության, զղջման և ապաշ-խարության, բարեխոսական, պահպանության ու բժշկության և այլն, ըստ նշանակութ-յան` խնդրանք, օրհնություն և գոհաբանություն: Խնդրանքներն այն աղոթքներն են, երբ գործած մեղքերի համար գթություն և ողորմություն են հայցում Աստծուց, իսկ օրհնութ-յուններն ու գոհաբանություններն այն աղոթքներն են, երբ խնդությամբ գոհանում են երկնային Տիրոջից և օրհնում նրան: 

Աղոթքը հոգու համար սփոփանք է և խնդություն: Աղոթքով մարդը զրուցում է Աստծու հետ, սրբվում մեղքերից և հավասարվում հրեշտակներին: Հավատացյալն աղոթում է նաև սրբերին, խնդրում նրանց բարեխոսել իրենց համար Տիրոջ առջև: Համաձայն Հայ եկեղեցու ավանդության՝ աղոթելիս դեմքն ուղղում են դեպի արևելք: 

V դարից հայ մատենագրության մեջ սկիզբ է առել աղոթագրությունը, որը հիմնականում ամփոփված է զանազան աղոթագրքերում, Ժամագրքում, Պատարագամատույցում, Շա-րակնոցում, Մաշտոցում, Գանձարան-Տաղարանում: Աղոթքներ են գրել Սահակ Պար-թևը, Մեսրոպ Մաշտոցը, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Հովհաննես Սարկա-վագը, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ:

Comentarios


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page