top of page

Գիտե՞ք, թե,,, 1894 թ. Հունիսի 30-ին բացվեց Լոնդոնի Թաուեր բացովի կամուրջը

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Jun 30, 2021
  • 1 min read

Թաուեր կամուրջը բացովի կամուրջ է Լոնդոնում, Թեմզա գետի վրա։ Կամրջի աշխատանքները սկսվել են 1886 թվա-կանի հունիսի 21-ին և ավարտվել 1894 թվականի հունիսի 30-ին։ Այն ամենա-հայտնի զբոսաշրջային կենտրոններց է և համարվում է Լոնդոնի խորհրդանիշ-ներից մեկը, այդ իսկ պատճառով այն երբեմն շփոթում են Լոնդոնի կամուրջի հետ։ Երկարությունը 244 մետր է, աշտարակ-ների բարձրությունը՝ 65 մետր։ Ճարտարապետն է Հորացե Ջոնսը։ Թաուերը այն 5 կա-մուրջներից (Սաութվարկ կամուրջ, Միլենիում կամուրջ, Բլեքֆրայրս կամուրջ, Լոնդոնի կամուրջ) մեկն է, որոնք պատկանում և պահպանվում են և Bridge House Estates-ի կողմից։ Այն բարեգործական ֆոնդ է, որը վերահսկվում է City of London Corporation-ի կողմից։ Թաուերը Ֆոնդի միակ կամուրջն է, որը անմիջականորեն չի կապում Լոնդոնի Սիթին Սաութվարկ բանկի հետ, քանի որ նրա հյուսիսային մասը ընկնում է Համլետ Թաուերի (Իսթ-Էնդ) տարածաշրջանում։

Լոնդոնի Թաուեր կամուրջը ոչ միայն արվեստի անզուգական գործ է, այլև քաղաքի տրանսպորտի ցանցի կարևորագույն մասնիկ: Այն արժանացել է «ինժեներական մտքի մեծագույն հաղթանակ» տիտղոսին: Կառույցը կառուցելու համար Լոնդոնի տեղական իշխանությունը մրցույթ էր հայտարարել, որին մասնակցեցին 50-ից ավելի նախագծեր:

Comentarios


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page