top of page

Գիտե՞ք, թե,,, 1921 թ. մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը սպանեց Թալեաթ փաշային

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Mar 15, 2021
  • 1 min read

1915 թվականին Սողոմոն Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցու-թյուն է ունեցել նրա կյանքում։

1921 թվականին Թեհլիրյանը մասնակցել է Դաշ-նակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջա-դրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազ-մակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամա-սի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվակա-նի հունիսի 2-ին գերմանական դատարանը ան-պարտ է ճանաչել նրան։ Թեհլիրյանը պաշտպան-վում էր երեք դատապաշտպանների կողմից, ո-րոնցից մեկը դոկտոր Թեոդոր Նիմայերն էր՝ օ-րենսդրության պրոֆեսոր Քիլի համալսարանից, երկրորդը Ադոլֆ ֆոն Գորդոնն (իրավական գաղտնի խորհրդական) էր, իսկ երրորդը՝ Յոհաննես Վերթաուերը (իրավական խորհրդական):

Արդարացված Թեհլիրյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945 թվականից հետո բնակություն է հաստատել նախ Կազաբլանկայում (Մարոկկո) և ապա ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղա-քում, որտեղ էլ մահացել է 1960 թվականի մայիսի 23-ին։ Թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանոցում։ Ի հիշատակ Թեհլիրյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզ-նոյի իր գերեզմանում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page