Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ
- Sep 28, 2020
- 1 min read

Պաշտոնական գրագրությունը դեռ գոր-ծածում է «հակառակորդ» ձևակեր-պումը: Թուրքը կամ նրա կովկասյան սորտը հակառակորդ չէ՝ թշնամի է: Նա ոչ մի հնարավորություն չթողեց, որ իր հետ խոսենք քաղաքակիրթ բառամթեր-քով: Պատասխանը՝ ոչ թե համաչափ է լինելու, ինչպես պաշտոնյաներն են հայ-տարարում, գուցե միջազգային հանրու-թյան աչքը չմրմռացնելու համար, այլ լինելու է անհամաչափ: Նա չոքեչոք հրադադար է աղերսելու՝ ինչպես 1994-ին և 2016-ին: Նրա կարողությունները ոչնչացվելու են՝ նոր տարածքներ է կորցնելու: Որքան հայ մայր և քույր արցունք թափեց՝ հարյուրապատիկ են լացելու: Եվ սա թող իմանան բոլորը՝ բոլոր պետությունները, և բոլոր նրանք, որոնք տարիներ շարունակ Բաքվի՝ ծորացող նավթից մի երկու բարել են առել-տարել՝ օձին տաքացրել իրենց ծոցում: Հայաստանում և Ադրբեջանում ինչ որ մեկի՝ ով ուզում է լինի, խոստումներ տվել, զգո՛ւյշ եղեք, դա՛ էլ չի մնալու ձեզ, լա՛ց եք լինելու այդ նավթի խողովակաշարերի վրա:
Հայկական բանակի շարքայինն ու սպան, կամավորն ու աշխարհազորը, ինչպես Սարդարապատում, Շուշիում, Ապրիլյանի ժամանակ, հուլիսին և հիմա անմնացորդ նվիրումով և անձնազոհությամբ պաշտպանելու է իր հայրենի եզերքը: Թշնամու ամենամարտունակ գեներալի գլխի տեղը հայ սպայի սապոգի տակ է:
Սա Արցախն է, սա Հայաստանն է, սա հայությունն է, հաղթելու ենք:
© Աբրահամ Գասպարյան
Comments