Գիտե՞ք, թե,,, 2005 թ. այս օրը մահացել է Հովհաննես Պողոս II Պապը
- Ներսեհ
- Apr 2, 2021
- 1 min read

2005 թ. ապրիլի 2-ին մահացել է Հովհաննես Պողոս II-ը, Հռոմի 264-րդ Պապը:
Հովհաննես Պողոս II-ի ի ծնե տրված, աշխար-հիկ անունն է՝ Կարոլ Յուզեֆ Վոյտիլա (լեհ.՝ Karol Józef Wojtyła)։ Նա Հռոմի Պապական գահին է բազմել 1978 թ. հոկտեմբերի 16-ին, որպես Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու գլուխ, և Վա-տիկանի միապետ մնացել մինչև իր մահը։
Հովհաննես Պողոս II առաջին ազգությամբ ոչ իտալացին էր 1520 թ. հետո։ Նրան հաջորդեց գերմանացի Բենեդիկտոս XVI-ը։
Իր կառավարման վաղ շրջանում նա աչքի էր ընկնում իր վառ հակա-կոմունիստական դիր-քորոշմամբ։ Շատերը համարում են նրան Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում կո-մունիզմի տապալման գործում մեծ լումա ներ-դրած մարդկանցից մեկը։ Ավելի ուշ շրջանում նա ակտիվորեն հանդես էր գալիս պատերազմների, ֆաշիզմի, դիկտատուրաի, անսանձ կապիտալիզմի, մատերիալիզմի, աբորտների, կոնտրացեպցիայի, ռելյատիվիզմի և այսպես կոչված «մահվան մշակույթի» դեմ։
Նա այն ընդամենը 4 մարդկանցից մեկն է, որը մտել է «Թայմսի 100-ակի» մեջ և 20-րդ դարում, և մեկ տարի 21-րդ դարում։ Կաթոլիկ եկեղեցին հռչակել է Հովհաննես Պողոս Երկրորդին սուրբ 2014 թվականի ապրիլի 27-ին, Հովհաննես Քսաներեքերորդ պապի հետ մեկտեղ։ Նրա տոնը նշվելու է հոկտեմբերի 22-ին (իր ինագուրացիայի օրը)։
Comments