top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Jan 22, 2020
  • 2 min read

ree

Անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնը XIX դարի ամենա-նշանավոր ստեղծագործողներից է: Նրա սկզբնավորած գրական-բանաստեղծական ուղղությունը նշանակալիորեն ազդել է տարբեր լեզուներով ստեղծագործող բազմաթիվ բանաստեղծների վրա: 

Ջորջ Բայրոնը ծնվել է ազնվականի ընտանիքում: 18 տա-րեկանում ստացել է լորդի տիտղոս, 21-ում դարձել Ան-գլիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ: Որոշ ժամանակ սովորել է Քեմբրիջի համալսարանում: «Պարա-պության ժամեր» բանաստեղծությունների առաջին ժողո-վածուն հրատարակել է 1807 թ.-ին, սակայն ճանաչվել է «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» պոեմով: Պոեմի հե-րոսը խոր ցավով ու հիասթափությամբ հեռանում է հայրենիքից, ճամփորդում Իտա-լիայում, Իսպանիայում, Հունաստանում, Ալբանիայում: Բայրոնը նկարագրել է այդ երկրների բարքերը, բնությունը, ժողովրդի ծանր կացությունը օտար լծի տակ, խոսել ազնվականության բարոյական անկման, եվրոպական քաղաքական կարգերի անկա-տարության և ազգային-ազատագրական շարժման մասին: Նա հորդորել է ժողովուրդ-ներին չհանդուրժել օտարի լուծը և պայքարել ազատության համար: Անհատի ճա-կատագրի ողբերգականությունն է արտահայտված Բայրոնի արևելյան պոեմներում՝ «Գյավուր», «Ծովահենը», «Լարա», «Կորնթոսի պաշարումը»:

1816 թ.-ին Բայրոնն ընդմիշտ հեռացել է Անգլիայից. ապրել է Շվեյցարիայում և Իտալիայում: Նույն թվականի աշնանը հաստատվել է Վենետիկում, որտեղ ծանոթացել է Մխիթարյան միաբանության գործիչների հետ. հայոց լեզու և պատմություն ուսում-նասիրելու նպատակով կանոնավոր այցելել է Սբ. Ղազար կղզի: Նրան ուսուցանել է ականավոր գիտնական, բառարանագիր և թարգմանիչ Հարություն Ավգերյանը: Բայ-րոնը նրա հետ հրատարակել է անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն քերականության դասագրքերը, որտեղ նմուշներ է զետեղել հայ հին և միջնադարյան գրականությունից, օգնել է անգլերեն-հայերեն բառարանի ստեղծմանը, գրել իր նշանավոր առաջաբանը, որտեղ արծարծել է հայ ժողովրդին թուրքական ու պարսկական լծից ազատագրելու խնդիրները: Հայերենից անգլերեն է թարգմանել երկու թուղթ Նոր կտակարանից, երկու գլուխ՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից», հատվածներ՝ Ներսես Լամբրո-նացու «Ճարտասանությունից», Աստվածաշնչի այն մասերը, որոնք պակասել են անգլե-րեն թարգմանության մեջ:

1816–20 թթ-ին գրել է մի շարք պոեմներ, դրամա, վեպ: «Շիլիոնի կալանավորը» պոեմում փառաբանել է ազատությունն ու հանրապետական հայացքների տեր հերոսի քաղա-քացիական առաքինությունները: «Մանֆրեդ» պոեմում կյանքից հուսախաբ հերոսը տենչում է հավիտենական մոռացություն և հեռանում է Ալպեր՝ մահ որոնելու: «Կայեն» պոեմի հերոսը նույնպես դժգոհ է կյանքից, մարդկանցից և աշխարհից, սակայն, ի տարբերություն Մանֆրեդի, ձգտում է ճանաչել իսկական կյանքը, պարզել չարիքի պատճառը: «Դոն Ժուան» չափածո վեպում Բայրոնն արտացոլել է XIX դարասկզբի հե-ղափոխական, ազատասիրական շարժումները, քննադատել Եվրոպայում և Արևելքի երկրներում իշխող կարգերը, սպանիչ ծաղրի ենթարկել թուրքական իշխանությանը:

1823 թ.-ին, մինչ Հունաստան մեկնելը, կրկին այցելել է Սբ. Ղազար կղզի, հրաժեշտ տվել իր հայ բարեկամներին: Հունաստանում մասնակցել է հակաթուրքական ապստամբութ-յանը, ստանձնել ապստամբ գնդերից մեկի հրամանատարությունը, սակայն 1824 թ.-ի ապրիլին հիվանդացել է տենդախտով և մահացել:

Բայրոնի ստեղծագործությունն ազդել է Ղևոնդ Ալիշանի, Սմբատ Շահազիզի, Հովհան-նես Թումանյանի, Ռուբեն Որբերյանի և ուրիշների պոեզիայի վրա: 

Բայրոնի անունով են կոչվել Գյումրիում երկրաշարժից հետո անգլիացիների կառուցած դպրոցը, փողոցներ՝ Երևանում և հանրապետության այլ քաղաքներում: 

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page