top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Mar 23, 2020
  • 1 min read

Շիկատակը (մահամորմ, լուսնի ծաղիկ) մորմազգիների ընտանիքի բազմամյա թունավոր խոտաբույս է: Հայտնի է 4, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ մահամորմը և կովկասյան շիկատակը: Առավել տարածված է կով-կասյան շիկատակը՝ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերի անտառային շրջաննե-րում՝ 700–1800 մ բարձրություններում:

Արմատները բազմաթիվ են, խոշոր: Ցո-ղունը կանգուն է (բարձրությունը՝ 0,6–2 մ): Ծաղիկները մեկական են, կախված, սովորաբար՝ դարչնամանուշակագույն կամ կարմրագորշ: Տերևները մուգ կանաչ են, խոշոր, ձվաձև, հերթադիր: Պտուղը սև, փայլուն հատապտուղ է: 

Արժեքավոր դեղաբույս է. բոլոր մասերը պարունակում են ալկալոիդներ, ատրոպին, հիոսցիամին, սաթաթթու և այլն: Արմատների և տերևների մզվածքն ու թուրմն օգտա-գործվում են ստամոքսի խոցի, բրոնխային հեղձուկի, պարկինսոնյան հիվանդության և այլ դեպքերում:

Մահամորմի ծաղիկները գորշամանուշակագույն են, ցողունները՝ մերկ, թխակապույտ: Վեգետացիայի շրջանը երկար է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page