top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Mar 30, 2020
  • 2 min read

Գրիգոր Խլաթեցին (Վկայասեր, Ծերենց, Բզնունեցի) ծնվել է 1349 թվականին Խլա-թում: Նախնական կրթությունն ստացել է Խլաթում։ Սովորել է Ցիպնավանքի Վար-դան Ճգնավորի դպրոցում (1361–1367 թթ.)։ 1367–1377 թվականներին զբաղվել է քարոզչությամբ։ 1378–1386 թվականնե-րին Ապրակունյաց դպրոցում Գրիգոր Տաթևացու հետ աշակերտել է Հովհան Որոտնեցուն, 1386–1388 թվականներին Խառաբաստավանքի դպրոցում՝ Սարգիս Վարդապետ Ապրակունեցուն։ 1388 թվա-կանից դասավանդել է նույն դպրոցում, այնուհետև մեկնել է Սալնապատ, որտեղ 1406 թվականից որպես րաբունապետ հաջորդել է մեծ ճգնավոր Վարդան վրդ. Հոգոցեցուն։

Հետևելով Գրիգոր Տաթևացուն՝ 1408 թվականին տեղափոխվել է Մեծոփա-վանք (1410 թվականից՝ րաբունապետ)։ Կարճ ժամանակ անց առանձնացել է Ցիպնավանքում, հիմնել իր դպրոցը, շա-րունակել գիտամանկավարժական, գրչա-կան գործունեությունը։ Նրա աշակերտ-ներից են Հովհաննեսը, Կարապետը, Թովման, Ստեփանոսը, Առաքել Բաղիշեցին։ Վեր-ջինս ուսուցչի մահից հետո տաղ է ձոնել նրան։ Գրիգոր Խլաթեցին արտագրել է ձեռա-գրեր, գրել և խմբագրել ժողովածուներ, շարադրել վարքեր, մեկնություններ, պատմա-կան երկեր։ Հիշատակության արժանի է 1422 թվականին նրա գրած Գանձարանի չա-փածո հիշատակարանը, որն ընդգրկում է 1386–1422 թվականների պատմական իրա-դարձությունները Հայաստանում։ Միջնադարում բարձր է գնահատվել Հայսմավուրքի խմբագրման Գրիգոր Խլաթեցու շուրջ կեսդարյա աշխատանքը։ Հայսմավուրքը նա լրացրել և հարստացրել է պատմագրքերից վերցված՝ հայ ժողովրդի կյանքին վերաբերող նյութերով, գրել և լրացումներ արել նոր վկաների մասին, որի համար արժանացել է Վկայասեր անվանը։ Նրա շնորհիվ Հայսմավուրքը մասամբ ձեռք է բերել հայ ժողովրդի պատմության սկզբնաղբյուրի արժեք։

Գրիգոր Խլաթեցին 70 տարեկան հասակում ուխտի է գնացել Երուսաղեմ։ 1391 թվա-կանին ընդօրինակել է Ոսկեփորիկ գիրքը, 1399–1400 թվականներին՝ խմբագրել Գան-ձարան ժողովածուն, 1404–1406 թվականներին՝ Ճառընտիրը (Մատենադարան, ձեռ. դդ 1520, 1521)։ Նրա բանաստեղծություններից հայտնի է «Յիշատակարան աղէտից»-ը, որտեղ որպես ականատես և ժամանակակից անդրադարձել է 1386–1422 թվականների քաղաքական իրադարձություններին։

Գրիգոր Խլաթեցին եղել է նաև մանրանկարիչ։ Նրա ինքնագրերով մեզ են հասել տասնյակ ձեռագրեր, որոնց մի մասը (Մատենադարան, ձեռ. դդ 1520, 1521, 3714) նկարազարդված է իր իսկ ձեռքով։ Գրիգոր Խլաթեցին վայելել է հմուտ երգիչ կատարողի համբավ։ Եղել է երաժիշտ, գանձասաց, տաղասաց։ Հավաքել է մոռացության մատնված և ժամանակակիցների շատ ստեղծագործություններ, որպես խազագետ-գրիչ և տեսա-բան-խմբագիր կազմել երգարաններ։ Նրա գրական գործերից երաժշտածիսագիտական նշանակություն ունեն «Խրատ ժամատեղաց» և «Գովութիւն Սաղմոսի» գրվածքները։ Հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի պատմական հեղաշրջման որոշ հարցերի լուսաբանման համար կարևոր են նրա կազմած Գանձարանները (Մատենադարան, ձեռ. դդ 8366, 4011 և 5328)։ Գրիգոր Խլաթեցին տվել է Գանձարանի նոր խմբագրություն (նաև խազավորման իմաստով), ավելացրել նոր միավորներ, ստեղծել գանձ-մեղեդի-տաղ-հորդորակ նոր շարքեր, կորստից փրկել մի շարք հին գործեր։

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page