Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ
- Apr 9, 2020
- 1 min read

Բանաստեղծ Շոթա Ռուսթավելու «Ընձե-նավորը» («Վագրենավորը») պոեմը վրա-ցական Վերածննդի գրականության բարձրակետն է: Շոթա Ռուսթավելու կյանքի ու գործունեության մասին հա-վաստի տեղեկություններ մեզ չեն հասել: «Ընձենավորը» պոեմի նախերգանքի VII և VIII քառատողերում ընդամենն ասվում է, որ հեղինակը Ռուսթվելին է՝ ծագումով` մեսխ:
Շոթա Ռուսթավելու անունը վկայված է XVII դարի գրավոր աղբյուրներում: Են-թադրվում է, որ նա Թամար թագուհու արքունիքում վարել է բարձր պաշտոն. եղել է գանձապահ: Ծերության տարինե-րին հեռացել է Վրաստանից. կյանքի վեր-ջին շրջանն անցկացրել է Երուսաղեմի վրացական Սբ Խաչ վանքում: Վերականգնել և նկարազարդել է վանքը: Սյուներից մեկի վրա հայտնաբերված որմնանկարում, գիտնականների կարծիքով, պատկերված է Ռուս-թավելին:
«Ընձենավորը» գրել է 1189–1207 թթ-ին և նվիրել է Թամար թագուհուն ու նրա ամուսնուն՝ ալանաց արքայորդի Դավիթ Սոսլանին: Թեև նկարագրվող դեպքերն ու իրադարձությունները տեղի են ունենում Հնդկաստանում, Պարսկաստանում, նաև մտացածին երկրներում, այնուամենայնիվ, հեղինակը ճշմարտացիորեն արտացոլում է XII դարի Վրաստանի հասարակական-քաղաքական իրադրությունը:
Պոեմը հիմն է ազատ, անկեղծ ու երկրային սիրո: Բանաստեղծը մերժել է գռեհիկ զգայական սերը, հնարավոր համարել տղամարդու և կնոջ բարոյական ու մտավոր հավասարությունը: Պոեմում զարգացրել է նաև եղբայրության, ընկերության ու բարեկամության թեման:
«Ընձենավորը» աչքի է ընկնում բանաստեղծական խոսքի գունեղ պատկերներով ու համեմատություններով, բանահյուսական պատկերավոր տարրերով, ասույթներով, ռիթմով, որոնք պոեմը դարձնում են ավելի գրավիչ ու դյուրին ընթերցվող: Պոեմը գրված է 16-վանկանի բանաստեղծական չափով:
Պոեմի առանձին հատվածներ հայերեն թարգմանվել են XIX դարում, իսկ ամբողջությամբ լույս է տեսել 1937 թ-ին՝ Գևորգ Ասատուրի թարգմանությամբ:
Ռուսթավելու գործերից թարգմանել են նաև Վահան Տերյանը, Հարություն Միրիմյանը, Հովհաննես Կարայանը և ուրիշներ:
Ռուսթավելու կերպարին անդրադարձել է Հովհաննես Շիրազը «Ռուսթավցի Շոթան և Թամարը» (1957 թ.) պոեմում:
تعليقات