top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • May 11, 2020
  • 1 min read


Առաքյալների գործերը կամ Գործք առաքելոցը քրիստոնեական եկեղեցու կյանքն է Քրիստոսի համբարձումից հետո։ Հեղինակը Ղուկասն է, որը հեղինակ է նաև երրորդ Ավետարանի։ Ղուկասը պատմում է եկեղեցու առաջին տարիների կյանքը, առաքյալների քարոզչությունն ու կատարած գործերը, իսկ գրքի երկրորդ մասում կենտրոնանում է Պողոս առաքյալի վրա՝ պատմելով նրա առաքելությունը մինչև ձերբակալումն ու Հռոմ ուղևորվելը։ Գրքի գրության ժամանակի մասին երկու տարբեր կարծիքներ կան. Գործք առաքելոցը գրված պետք է լինի 63 թ, քանի որ գիրքը չի հիշատակում Պողոսի դատավարությունը (28.30), Հռոմի հրկիզումը, քրիստոնյաների հալածանքը, որ տեղի ունեցավ 64 թ, Պողոսի նահատակությունը (հավանա-բար 67 թ) և Երուսաղեմի կործանումը (70 թ)։ Երկրորդ տեսակետն այն է, որ Գործք առաքելոցը գրվել է 70 թ. կամ դրանից հետո։ Այս կարծիքը հայտնողները շեշտում են, որ գրքի գրության նպատակն է եղել եկեղեցու տարածումը և Ավետարանի մասին վկայությունը (1.8)։ Եվ իսկապես, գրքում տեսնում ենք, թե ինչպես է եկեղեցին զորանում ու տարածվում Երուսաղեմում, Հրեաստանում ու Սամարիայում և հասնում մինչև երկրի չորս կողմերը, մինչև Հռոմ, որ այն ժամանակվա քաղաքակրթության և քաղաքական կյանքի կենտրոնն էր։ Այս նպատակի համար այնքան էլ կարևոր չէ Պողոսի նահատակությունը և Երուսաղեմի կործանումը։ Ուստի կարելի է գրքի գրության համար ընդունել 70 թ. կամ ավելի ուշ։

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page