Գիտե՞ք, թե,,, Ախթալայի Սբ. Աստվածածին Եկեղեցի
- Ներսեհ
- Dec 18, 2020
- 2 min read

Ախթալա քաղաքում, ժայռապատ խոր ձորերով եզերված հրվանդանի վրա է նշանավոր ամրոցն ու Սբ. Աստվածածին եկեղեցին:
Քաղաքում պահպանվել են բազմաթիվ նշանավոր հուշարձաններ: Ս. Գևորգ բլրի շրջակայքում հայտնաբերվել և պեղվել է 210 քարարկղային դամբարան։ Հայտնաբերված իրերը վերաբերվում են մ.թ.ա. VIII-VI դդ.: Ախթալայի մյուս հուշար-ձաններից են Ս.Երրորդության վանքը՝ բաղկացած երկու եկեղեցուց, երկու մատուռից, Առաքելոց կամ Ս. Գևորգ եկեղեցին (XIIIդ.) և Ախթալայի ամրոցից դեպի արևմուտք գըտ-նվող զույգ եկեղեցիները (XIIIդ.):
Վաղ միջնադարում բնակավայրը կոչվել է Ագարակ, XII–XIII դդ. Պղնձահանք, իսկ Ախ-թալա անվանումն ստացել է ուշ միջնադարում:
Սբ. Աստվածածին վանքը եղել է Հայաստանի ամենախոշոր քաղկեդոնիկ վանքը, XII–XIII դդ. կատարել է հոգևոր, կրթական ու մշակութային զգալի դեր:
XIII դ. Իվանե Ա Զաքարյանը վանքը վերածվել է քաղկեդոնիկ մենաստանի: Պղնձահանքը դարձել է Գուգարքի վրացադավան հայերի կրոնական կենտրոն, հայ-վրացական կրթա-րան: Վանքում XIII դ. գործել է Սիմեոն Պղնձահանեցին: Վանքում հավասարապես ու-սումնասիրվել է հայկական և վրացական մատենագրություն:
Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ, Իվանե Ա Զաքարյանն այստեղ է պահել իշխան Վասակ Պռոշյանի ընծայած Օրբելյանների Աստվածընկալ Սուրբ Խաչը, որն էլ Ի-վանե Ա-ն 1216-ին նվիրել է Նորավանքին:
Պատմիչներ Վարդան Արևելցու և Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, 1227-ին վան-քում՝ իր իսկ կառուցած եկեղեցու դիմաց է թաղվել Իվանե Ա-ն: 1250-ին վանքում, հոր կողքին է թաղվել նաև Իվանեի որդի Ավագ Զաքարյանը:
Վանքի տարածքը X դ.-ում, Կյուրիկյան Բագրատունիների օրոք, շրջապատվել է բրգա-վոր պարսպով: Ամրոցի պատերը ձգվում են հյուսիսից հարավ, հրվանդանի ամբողջ պա-րագծով: Գլխավոր մուտքը հյուսիսից է. դա մի հզոր, մեծ դարպաս է: Երկու կողմերից բարձրանում են բրգանման եռահարկ աշտարակներ։ Պատերը շարված են բազալտի խոշոր, սեպաձև քարերով` կապակցված ամուր կրաշաղախով:
1976–78-ին վանքը մասնակի վերանորոգվել է: Գետնափոր ուղիներում կարելի է նկատել կոյուղու մնացորդներ:
Գլխավեր եկեղեցին գտնվում է ամրոցի կենտրոնում և ունի գմբեթավոր հորինվածք (գմբեթը չի պահպանվել): Հարուստ է քանդակներով և որմնանկարներով: Եկեղեցու աղոթասրահն արևելքում ավարտվում է Ավագ խորանով, որի երկու կողմերում կրկնա-հարկ ավանդատներն են:
Ս. Աստվածածին եկեղեցու ներսն ամբողջությամբ (բացի հյուսիսարևմտյան մասից) նը-կարազարդված է: Պատերը, մույթերը, կամարները, խորանը ծածկված են Հին ու Նոր կտակարանների առանձին դրվագներ պատկերող երկշերտ բարձրարվեստ որմնա-նկար-ներով (XIIIդ.):
Խորանի գմբեթարդին Աստվածածինն է՝ գահին նստած, նրանից ցած՝ Հաղորդություն տեսարանն է, ներքևում՝ երկու շարքով, ողջ հասակով սրբերը (Բարսեղ Մեծը, Հռոմի Սեղբեստրոս պապը, Հակոբ Մծբնացին, Գրիգոր Ա Լուսավորիչը, Եվսեբիոս Կեսարացին և այլն):
Հյուսիսային պատի վերին մասում Աստվածածնի պատկերագրության երեք դրվագներն են, եկեղեցու հարավարևմտյան կողմը նվիրված է Ս. Հովհաննես Մկրտչին: Սյուներին, միջնապատերին, կամարներին տարբեր սրբերի դիմապատկերներն են, որոնց շարքում առավել տպավորիչ են սյունակյացները:
Արտակարգ բազմազան են զարդանկարները: Տարբեր տոնայնությամբ ու հնչեղ գույ-ները, կապույտ ֆոնի հետ զուգակցված, ուժեղացնում են որմնանկարների հանդիսա-վորությունը և ճոխությունը: Որմնանկարների ստորին շերտը, ավետարանական թեմա-ներով, անմիջական աղերս ունի XI դ. հայկական մանրանկարչության, հատկապես Մող-նու Ավետարանի պատկերազարդման հետ: Այդ նմանությունն արտահայտվում է ոչ մի-այն որմնանկարների պատկերագրության մեջ, այլև մանրամասներում (դեմքերում, հա-գուստում և այլն):
Իսկ որմնանկարների վերին շերտը ոճով մոտ է բյուզանդական արվեստին: Հայկական մանրանկարչության հետ ոճական ընդհանրությունները, վրացական և հունական ար-ձանագրությունները վկայում են, որ վանքի որմնանկարները կատարել են քաղկեդո-նական հայ նկարիչներ:
Comments