top of page

Գիտե՞ք, թե,,, Ամալրիկյանները...

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Apr 9, 2021
  • 1 min read

Ամալրիկյանները 12-րդ դարում առաջացած կրոնական հոսանք է, որը իր անվանումը ստացել է հիմնադրի՝ Ամորիի անունից: Նրա դավանաբանության հիմքը կազմում էր միս-տիկական պանթեիզմը՝ հավատն առ այն, որ աշխարհում ամեն ինչ կատարվում է աստծո կողմից, և արարիչ աստված ինքը հանդես է գալիս այս առարկաների ու երևույթների մեջ:

Նրանց ուսմունքի համաձայն՝ աստվածային երրորդությանը համապատասխան գոյություն ունի հասարակության զարգացման երեք փուլ: Նրանք հավատում էին ս. հոգու գա-լստյանը, որից հետո կհաստատվեր հավիտե-նական թագավորություն: Կատարելության հասնելու համար մարդը պետք է ձուլվի աստ-ծո հետ, հետևաբար՝ անհրաժեշտություն չկա եկեղեցու, հոգևոր դասի, սրբապատ-կերների և այլն: Միակ ճշմարիտ ուղին Ամորիին հետևելն է: 1210 թ. ձերբակալվեցին այս հոսանքի հետևորդները, և Փարիզի ժողովում որոշում կայացվեց բոլոր ամարիկյաննե-րին խարույկ բարձրացնել:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page