top of page

Գիտե՞ք, թե,,, Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 86-ամյակն է

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Feb 12, 2021
  • 2 min read

Փետրվարի 12-ին Հրանտ Մաթևոսյանը կդառնար 86 տարեկան: Շուրջ 40 լեզու-ներով թարգմանված Հրանտ Մաթևոս-յանը ծնվել է 1935-ին Ալավերդու - Թու-մանյանի շրջանի Ահնիձոր գյուղում: Սո-վորել է Երևանի մանկավարժական ինս-տիտուտում՝ պատմա-լեզվագրական բաժնում, 1965-66-ին մասնակցել Մոկ-վայի կինոսցենարների դասընթացնե-րին: Նախասիրած ժանրը վիպակն է՝ նո-վելը:

Մաթևոսյանի պատմվածքները և վիպակները հենց սկզբից գրավեցին ընթերցողների ուշադրությունը: Նա գրեթե միանգամից դարձավ Հայաստանի նշանավոր գրողներից մե-կը: Մաթևոսյանը պատմում էր գյուղի, գյուղացիների կյանքի, նրանց ծանր աշխատանքի մասին: Պատմելու նրա ձևը նորություն էր հայ գրականության մեջ: Նրա հերոսները մարդիկ են, որոնք չեն լքում իրենց աշխարհը, իրենց գյուղը, չարչարվում են ամբողջ կյանքում, որովհետև գտնում են, որ մարդու առաջին պարտքը աշխատել և աշխարհը լավացնելն է:

Գրել է «Մենք ենք - մեր սարերը», «Բեռնաձիեր» (Оранжевый табун, The Orange Herd), «Խումհար» (Похмелье, Hangover), «Տաշքենդ», «Աշնան արև» (Мать едет женить сына, Autumn sun /Mother Leaves To Give To Marriage Her Son/) վիպակները, «Տերը» կինովիպակը, պատմվածքներ, պիեսներ:

Մի առիթով Սերգեյ Դովլաթովը, անդրադառնալով իր հայկական ծագմանը, նշել է. «Մի գրական կոնֆերանսի ժամանակ ես ծանոթացա Հրանտ Մաթևոսյանի հետ: Նա ինձ բոլորովին նման չէ, նա իսկական հայ է, խելագարվում է այն ամենից, ինչ կատարվում է հայրենիքում: Նա այնքան ամաչկոտ, անկեղծ, բարի, հրեշտակա-նման մարդ է, որ նրա հետ ընկերանալով, սկսեցի նայել այսպես ասած նրա աչքերով: Երբ կարդում եմ հայաստանյան իրադարձությունների մասին, ես պատ-կերացնում եմ, թե ինչ է զգում Մաթևոսյանը: Այ ասպես՝ նրա հանդեպ տածած սիրո միջոցով, իմ մեջ ինչ-որ հայկական զգացմունքներ առաջացան...»:

Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով Հայֆիլմում նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.), «Օգոստոս» (1976 թ.), «Աշնան արև» (1977 թ.), «Տերը» (1984 թ.) գեղարվեստական կինոնկարները:Մաթևոսյանը 1996-ին պարգևա-տրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: 2004-ին Հայաստանի գրողների միու-թյունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ: Հրանտ Մաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց:

Հայ արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002-ի դեկտեմբերի 18-ին Երևանում:

Մաթևոսյանական մեջբերումներ

  • Քո բոլոր ճակատամարտերն այլևս տանուլ են տրված: Քո երկրից հաղթանակ տարած ոչ մի զորավար չի մեծարվել հաղթակամարով: Ոչնչացվել են կռվողների քո փոքրիկ խմբերը լեռներում ու կիրճերում: Դու ոչ մի հաղթանակ չունես: ...Դու պի-տի այն անես, ինչ անում են պարտված բանակները: Պարտված բանակները հաղ-թողների համար կանգնեցնում են իրենց պարտության հուշասյունը»

«Թափանցիկ օր»

  • «Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա»:

«Ծառերը»

  • «Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն: Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ – երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է»:

«Ծառերը»

  • «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է ա-նասունի և մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես – հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել: Էն ծառը թե հիշողություն ունի՝ քոնոնք էլ ունեն: Քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են – քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, և նորից կզրկվեն ու նորից կզրկվեն ու նորից, ու նորից հիշողություն չեն ունենա, որովհետև վախենում են ծաղրին բռունցքով ու զրկվելուն կտրելով պատասխանել… Ասում եք սեր, ասում եք սիրում ենք: Սիրում եք, քանի որ կծելու, կոտրելու, զրկելու, ատելու տղամարդ-կություն չունեք – դուք վախենում եք ատելուց: Դուք ձեր սերը թաշկինակ եք ա-նում, կապում աչքներիդ, որովհետև վախենում եք բաց աչքով նայել ու ատել – հանկարծ կտեսնեն, որ ատում եք ու կտան կսպանեն»:

«Ծառերը»

コメント


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page