top of page

Գիտե՞ք, թե,,, Արյունոտ կիրակի, 1905 թ.

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Mar 30, 2021
  • 1 min read

«Արյունոտ կիրակի» է կոչվում 1905 թ. հունվարի 9-ը՝ ցարական կառավարու-թյան կողմից՝ Պետերբուրգի բանվորնե-րի (140 հազարից ավելի) խաղաղ երթի մասսայական գնդակահարության օրը։ Երթը նախապատրաստել էր «Սանկտ-Պետերբուրգի ռուսական ֆաբրիկա-գործարանային բանվորների ժողով» մի-ապետական կազմակերպությունը՝ քա-հանա Գեորգի Գապոնի գլխավորու-թյամբ։ Բանվորները շարժվեցին դեպի Ձմեռային պալատ՝ ցարին խնդրագիր հանձնելու։ Խնդրագիրը բանվորական ժողովներում քննարկելիս՝ բոլշևիկները բացատրեցին, որ միայն հեղափոխական պայքարով պրոլետարիատը կարող է ձեռք բերել իր իրավունք-ները։ Ցարի հրամանով զորքերը գնդակոծեցին անզեն բանվորներին, սպանվեց ավելի քան հազար, վիրավորվեց երկու հազար մարդ։

Արյունալի դատաստանը ոտքի հանեց երկրի աշխատավորությանը։ Պետերբուրգում, Մոսկվայում, Ռիգայում, Բաքվում, Թիֆլիսում և այլ խոշոր քաղաքներում տեղի ունեցան գործադուլներ՝ «Կորչի՛ ինքնակալությունը» լոզունգով։ Հունվարյան գործադուլներին մասնակցեց 440 հազար մարդ։ «Արյունոտ կիրակի»-ի լուրը գործադուլային ալիք բարձ-րացրեց նաև Հայաստանում՝ Երևանում, Ալեքսանդրապոլում (Գյումրի), Ալավերդում։ Հունվարի 9-ի իրադարձությունները դարձան Ռուսաստանում 1905-1907 թվականների հեղափոխու-թյան սկիզբը (Ռուսական հեղափոխություն (1905-1907))։

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page