top of page

Գիտե՞ք, թե,,, Աքիլեսյան գարշապարը...

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Jan 28, 2021
  • 1 min read

Պիթեր Պաուլ Ռուբենսի յուղանկար: Այստեղ պատկերված է թե ինպես է Թետիսն իր որդուն՝ Աքիլեսին ընկղմում Ստիքսի ջրերի մեջ: Ետնաֆոնում նավավար Չերոնը թիավարում է մահացածին իր նավակով:

Աքիլեսյան գարշապարը փոխաբերա-կան արտահայտություն է, որը նշանա-կում է խոցելի տեղ: Այն հետհոմերոսյան առասպել է և փոխանցվել է հռոմեացի գրող Գիգինից: Անվանումը առաջացել է ծովերի դիցուհի Թետիսի ու Հին Հունաս-տանի հերոս Պելևսի ամուսնությունից ծնված մեծ հերոս Աքիլեսի անվանու-մից, որին մահ էին կանխագուշակել Տրոյայի պարիսպների տակ: Որդուն մա-հից փրկելու նպատակով դիցուհի Թե-տիսը նրա կրունկներից բռնած ընկղմում է ստորջրյա Ստիքս գետի ջրերի մեջ, որից նրա մարմինը անխոցելի է դառ-նում և միակ խոցելի վայրը Աքիլեսի մարմնի վրա մնում է գարշապարը: Տրո-յական պատերազմի ժամանակ Ապոլոնը Ալեքսանդրի նետը ուղղում է հենց Աքի-լեսի գարշապարի վրա, որից հետո էլ նա մահանում է:

«Աքիլեսյան գարշապար» արտահայտու-թյունը օգտագործում են ինչ-որ մեկի թույլ, «ցավոտ» կողմը նշելու համար: Այդ կողմը կարող է լինել ինչպես ֆիզիկական այդպես էլ բարոյական:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page