Գիտե՞ք, թե,,, Բալետը...
- Ներսեհ
- Jul 15, 2021
- 2 min read

Բալետը առաջացել է Իտալիայում, վե-րածննդի դարաշրջանում (XVI դ.) սկսըզ-բում որպես միասնական գործողութ-յամբ կամ տրամադրությամբ մի դրվագ, երաժշտական ներկայացում, օպերայի հատված։ Զուգահեռ Ֆրանսիայում ծաղ-կում է Իտալիայից նմանակված թագա-վորական բալետը՝ որպես շքեղ հանդի-սություն։ Առաջին բալետների համար (թագուհու կատակերգական բալետը, 1581 թ.) երաժշտական հիմք են հանդի-սացել ժողովրդական և թագավորական պարերը, որոնք մտնում էին ֆոլկլորի մեջ։
Բալետի հիմնական արտահայտչամիջոցներն են անընդհատ կապով միմյանց հետ կապ-ված երաժշտությունը և պարը։
Բալետում պարի հիմնական տեսակներն են դասական պարը և բովանդակային պարը։ Փոքր չէ բալետում նաև մնջախաղի դերը, որի միջոցով դերասանը արտահայտում է հերոսի զգացմունքները խոսակցությունների ընթացքում, տեղի ունեցողի բուն իմաստը։
Ժամանակակից բալետում օգտագործվում են նաև գիմնաստիկայի և ակրոբատիկայի տարրեր։
Բալետը թատերական արվեստի ինքնուրույն ձև է դարձել միայն 18-րդ դարի երկրորդ կեսին ֆրանսիացի բալետմայստեր Ժ.Ժ. Նովերի կատարած ռեֆորմների շնորհիվ։ Հիմ-նվելով ֆրանսիացի լուսավորիչների էսթետիկայի վրա՝ նա ստեղծեց ներկայացումներ, որոնցում բովանդակությունը բացահայտվում է դրամատիկապես արտահայտիչ, ճկուն կերպարների միջոցով, հաստատեց երաժշտության դերասանական դերը՝ որպես պարո-ղի շարժումները և գործողությունները որոշող ծրագիր։
Բալետի հետագա զարգացումը տեղի է ունենում ռոմանտիզմի ծաղկման ժամանակա-շրջանում։ Դեռևս 18-րդ դարի 30–ական թվականներին բալետ պարող ֆրանսիացի Կա-մարգոն կարճացնում է կիսաշրջազգեստը և հրաժարվում կրունկով կոշիկներից, ինչը հնարավորություն է տալիս նրան իր պարի մեջ մասիկներ մտցնել։ Այսպիսով, բալետի զգեստը զգալիորեն դառնում է ավելի թեթև ու ազատ, ինչը մեծապես խթանում է պարի տեխնիկաի բուռն զարգացմանը։
Իրենց պարը ավելի օդային դարձնելու համար բալետի պարուհիները փորձում էին կանգնել մատերի ծայրին, որի հետևանքով և առաջացավ պուանտան։ Հետագայում կա-նացի պարում մատային տեխնիկան արագ զարգանում է, և առաջինը, ով պարում օգ-տագործում է պուանտաներ՝ որպես արտահայտիչ միջոց, Մարիա Թալյոնին էր։
Բալետի դրամատիկացումը պահանջում էր բալետային երաժշտության զարգացում, և արդեն Բեթհովենը իր «Պրոմեթևսի ստեղծագործությունները» բալետում (1801) դրա սիմֆոնիացման առաջին փորձն արեց։ Ռոմանտիկական ուղղությունը հաստատվում է Ադանի «Ժիզել» (1841) և «Կորսարե» (1856) բալետներում։
Դելիբի «Կոպպելիան» (1870) և «Սիլվիան» (1876) համարվում են առաջին սիմֆոնիզաց-ված բալետները։ Դրա հետ մեկտեղ առաջացավ մի նոր մոտեցում (Չ.Պունիի, Լ. Մինկու-սի, Ռ. Դրիգոյի և այլոց կողմից), որի համաձայն բալետային երաժշտությունը ընդունվում էր որպես մելոդիկ, հաստատուն ռիթմ ունեցող երաժշտություն, որը ծառայում է միայն պարին ուղեկցելու համար։
Commentaires