top of page

Գիտե՞ք, թե,,, Բահաիզմ

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • May 27, 2021
  • 1 min read

Բահաիների կենտրոնը Իսրայելի Հայֆա քաղաքում

Բահաիզմը 19-րդ դարի կեսերին Իրա-նում սկզբնավորված կրոն է, որի հիմ-նադիրն է Միրզա Հոսեյն Ալի Նուրին կամ Բահա Ալլան կամ Բահաուլլան: Բահաիզմը հավատքի առանցքը Բահա Ալլահի ու նրա նախորդ Բաբի Աստծո մարմնավորումները լինելու մեջ է, որի էությունը բացարձակ անիմանալի է: Բահա Ալլան իրեն դասում էր Աբրահա-մի, Մովսեսի, Բուդդայի, Զրադաշտի, Հի-սուսի, Մուհամեդի շարքում որպես վեր-ջին մարգարե: Ըստ բահայական ուսմունքի, յուրաքանչյուր մարգարե խոսել է իր ժամա-նակին ու տարածությանը համահունչ, այդ պատճառով էլ հայտնությունը անընդհատ պրոգրես է ապրել և ճշմարտությունները դարձել են հարաբերական: Բահայական հա-վատքի առանձնահատկություններից է բոլոր կրոնների ու մարդկության միավորումը: Բահայիները հավատում են, որ բոլոր կրոնների հիմնադիրները աստծո մարմնավորում-ներն են եղել, այդ պատճառով էլ, որոշակի բացառություններով, բոլոր մեծ կրոնները ուսուցանել են նույնական ճշմարտություններ: Բահա Ալլան իր առջև նպատակ էր դրել վերացնել կրոնների անմիությունը և հաստատել ունիվերսալ հավատք: Բահայիները հավատում են մարդկության մեկ լինելուն և իրենց նվիրում են ռասայական, դասային կամ կրոնական տարբերությունների վերացմանը: Նրանց նպատակը մեկ միասնական կրոնի հաստատումն է: Նրանք չունեն ոչ հոգևորականություն, ոչ խորհուրդներ, ոչ էլ երկար ու ձիգ ծեսեր: Նրանք պարտավոր են աղոթել, պաս պահել, չծխել ծխախոտ ու չխմել ալկոհոլ և ամուսնանալ մեկ կնոջ հետ: Բահայիները ծեսի ժամանակ կարդում են հատվածներ բոլոր կրոնների սուրբ գրքերից, իսկ իրենց սուրբ գրականությունը կազմում են Բահաուլլահի գրվածքները ու դրան հաջորդած մեկնաբանությունները:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page