Գիտե՞ք, թե,,, Գանձակի Սբ. Հովհաննես Մայր Եկեղեցի
- Ներսեհ
- Dec 9, 2020
- 3 min read

Նոր Գանձակի ամենահին եկեղեցին է՝ Քիլիսաքյանդ թաղամասում: Ունի եռա-նավ բազիլիկի հորինվածք: Երկթեք ծածկի տակ առնված կիսաշրջանաձև թաղը ներքուստ պահում են երեք զույգ սյուները: Արևելակողմի ավանդատները կրկնահարկ են: Երկու մուտքերը բաց-ված են հարավային և արևմտյան ճա-կատներից: Տարբեր ժամանակներում եկեղեցուն արևմուտքից կցվել են գա-վիթ, ապա նախագավիթ և զանգակա-տուն: Ինչպես բուն եկեղեցում՝ առաջին հարկի ավանդատան հարավային կողմում, այնպես էլ նախագավթում ԺԸ-ԺԹ դարերում թաղումներ են կատարվել: Դրանց մի մասի տապանագրերը գրառվել ու հրատարակվել են:
Հարավային պատին, արևային ժամացույցից ցած՝ 4 տող.
Ի ժամանակն Ովանէս | կ(ա)թուղ(ի)կ(ո)սի, թվին ՌՁԲ (1633) [ս] շինվ(ե)ցաւ ս(ուր)բ Ովանէս եկ|եղեց(իս):

Սբ. Հովհաննես եկեղեցի. հարավային ճակատի արևելյան անկյան մոտ՝ 5 տող.
Ս(ուր)բ Յովանէսի ծառ|այ Թասալի | Իսրումի Աստ|ապատեցի, | ի ՌՂԲ (1643) թվին:
Սբ. Հովհաննես եկեղեցի. նախագավթի մուտքի ճակատին՝ 4 տող.
1860 | շինեցաւ դուռս | արդեամբ Յոսէփ Զառ|աբ Գրիգորե(ա)նց յիշ(ա)տ(ա)կի:
Սբ. Հովհաննես եկեղեցի. հարավային ճակատին ագուցված սրբատաշ քարին՝ 9 տող.
Ի թուին ՌՅԺԱ (1862). շնորհիւն Ա(ստուծո)յ | ես մահտ(ե)սի Աղաջան Խաչատուրեանս | իմով սեպհական արդեամբ շինեցի | զտանիս ս(ուր)բ Յովհաննէս եկեղէ|ցւոյս սրբատաշ քարամբ ի ներքս | եւ յարդաքս սպիտակեցուցի ի յիշա|տակ հոգւոյ իմոյ եւ ամ(ենայն) ննջե|ցէլոց եւ կենդանեաց իմոց, | յամի տեառն 1862:

Եկեղեցու և կից շինությունների շինա-րարական ընթացքը լուսաբանում են նաև հետևյալ արձանագրությունները.
Սբ. Հովհաննես եկեղեցի. արևմտյան մուտքից վեր եղել է.
Հիմնեցաւ ի հիմանէ գաւիթ սուրբ Յովհաննէս եկեղեցւոյս ի հայրապե-տութեան տեառն Եփրեմայ եւ առաջնորդութեան տեառն Ներսէսի սրբա-զան արքեպիսկոպոսի արդեամբ եւ ծախիւք մահտեսի տէր Գէորգի Տէր Յովհաննիսեան. հայցեմ առ սիրելի եղբարցդ՝ որք հանդիպիք ընթեռնուլ՝ զմէկ բերան զողորմի խնդրեցէք առ Աստուած, 1816 ամի:

Սբ. Հովհաննես եկեղեցի. ներքուստ, հյուսիսային ճակատից բացված լուսա-մուտներից մեկի վերնամասում եղել է.
Յիշատակ է լուսամուտս Մայիլեանց Ղահրամանին ու ծնողաց նորին Աւա-գին եւ Եղիսաբէթին, 1839 ամի:
Սբ. Հովհաննես եկեղեցի. նախորդին կից, երկրորդ լուսամուտից վեր.
Յիշատակ է սուրբ աւազանս եւ լուսամուտս մահտեսի Աղաջան Խա-չատուրեանի ... եւ ծնողաց եւ եղ-բարց, 1839 ամի:
Սբ. Հովհաննես եկեղեցի. գավթի մեջ բացվող եկեղեցու արևմտյան մուտքի հարավային կողմում եղել է.
Ի թուին Հայոց ՌՅԺԱ (1862). շնորհիւն Աստուծոյ ես մահտեսի Աղաջան Խաչատուրեան իմով սեպհական արդեամբ կառուցի նորաձեւ կաթուղիկէս սուրբ Յովհաննէս եկեղեցւոյս ի յիշատակ հոգւոյ իմոյ եւ ամենայն ննջեցելոց եւ կենդանեաց իմոց: Աղաչեմ զհանդիպողսդ յիշեսջիք զմեզ յարժանաւոր մաղթանս ձեր, զի միջնորդութեամբ սուրբ Աստուածածնին եւ ամենայն սրբոց ջնջեսցէ Տէր զձեռագիր յանցանաց իմոց, յամի Տեառն 1862-ին, Գանձակ:

Եկեղեցու մի սյան վրա եղել է. Խանի:
Խոյակի վրա եղել է. Լղար էրեց:
Սբ. Հովհաննես եկեղեցու շինարարու-թյան և նորոգումների պատմության հա-մար կարևոր լրացում են նաև արխի-վային վավերագրերում առկա տվյալ-ները: Հատկապես ուշագրավ են Ի դարի սկզբին կատարված հիմնավոր նորո-գումների մասին վկայող այն փաստա-թղթերը («Յաղագս վերաշինութեան սբ. Յովհաննէս եկեղեցւոյ Գանձակայ»), որոնց համաձայն՝ 1899-ից այդ նպա-տակով սկսված գրագրությունն ավարտ-վել էր 1910 թ.: Աշխատանքները գլխա-վորել են Հովսեփ-բեկ Մելիք-Բեգլարյանը, Սիմեոն Աֆանասյանը, Միքայել Լազարյանը, Հակոբ Լիսիկյանը, Մարտիրոս Նաբաթյանը և Սիմեոն Բաբաքևխիյանը: Նախագիծն ու նորոգումների ծախսերի նախահաշիվը 1903 թ. կազմել էր ճարտարապետ Օլտա-րժևսկին: Հայ-թուրքական ընդհարումների հետևանքով ձգձգված աշխատանքները, ի վերջո, սկսվել և ավարտվել են 1910 թ.:

1920 թ. թուրքական բանակի ղեկավա-րության հրամանով Սբ. Հովհաննես եկե-ղեցին հրետանակոծվել է. «Բազում ար-կեր էին պայթել եկեղեցու շուրջ, բայց դրանցից 5-ը այնուամենայնիվ դիպուկ էին ստացվել, ըստ որում 3-ը հարվածել էին գմբեթին, իսկ երկուսը հիմքից բար-ձըր»:
Սբ. Հովհաննես Մայր եկեղեցու գավթում և ավանդատներից մեկում ամփոփվել են երկրամասի պատմության մեջ նշա-նակալի դեր կատարած հոգևոր և աշ-խարհիկ անձինք:
Սբ. Հովհաննես եկեղեցի. հարավային, առաջին հարկի ավանդատան խորանի մեջ, տապանաքարին եղել է.
Տէր Յիսուս Քրիստոս, ՌՃՂԱ (1742) թվին
Այս է տապան սուրբ Ներսէսի
Եւ Աղուանից կաթուղիկոսի
Եղև վախճան հանդիսի
Երկյոբելեան կեանս հասի,
Ապա կոչումն տեառն լսի
Փոխեալ աստէն յերկինս դասի
Հազար երկու հարիւր ամի.
ԲԺ (20) թուի
Եւ բարադասի
Ներ սորա անւոջ յիշատակի:
Սբ. Հովհաննես եկեղեցի. գավթում, տապանաքարին՝
Այս է տապան սուրբ Եղիշէի առաջնորդ Վա... վարդապետին, թվ. ՌՄԶ (1757):
Սբ. Հովհաննես եկեղեցի. գավթում, տապանաքարին՝
Այս է շիրիմ սուրբ Երուսաղէմայ նուիրակ Թոխաթցի Ֆարաւոն վարդապետի, ՌՄԼԵ (1786):
Սբ. Հովհաննես եկեղեցի. նախագավթի արևմտյան մուտքի առջև եղել է.
Անմոռաց այս տապան քաջ անուանի, հանգչի աստ մարմին Մելիք-Առստամի, յազգէն Բագրատունի Հայկազեան տոհմի՝ տիրող Բարսում Գանձակու նահանգի, ծնեալ 1722 թ., վախճ. 1794 ամի:
Սբ. Հովհաննես եկեղեցի. նախագավթի արևմտյան մուտքի առջև տապանաքարին եղել է.
Այս է տապան Մկրտիչ եպիսկոպոսի՝ առաջնորդին Գանձակու, ՌՄԽԹ (1800):
Սբ. Հովհաննես եկեղեցի. գավթում, տապանաքարին եղել է.
Այս է տապան Մռուտ անապատի առաջնորդ Յարութիւն վարդապետի, ՌՄԽԹ (1800), յունիս ԺԶ (16)-ին:
Սբ. Հովհաննես եկեղեցի. հարավային, առաջին հարկի ավանդատան խորանի մեջ՝ տապանաքարին, եղել է.
Այս է հանգիստ Իսրայէլին,
Որ է ազնիւ և գովելին,
Նման արդարոյն Աբէլին,
Եւ որդի Մելիք Հաթամին,
Ութուտասան կեանք սկալի
Առնու անանց պարգևս լի
Եւ մեզ եթող տրտմութեամբ լի
ՌՄԻԵ (1826) թուի
Եւ ԺԵ (15) մայիսի:
Սբ. Հովհաննես եկեղեցի. գավթում՝ տապանաքարին.
Այս է տապան Սուրբ Ստեփաննոս Նախավկայի միաբան Ստեփաննոս վարդապետի, ՌՄՁԳ (1834):
Comments