top of page

Գիտե՞ք, թե,,, «Գլադիատոր» ֆիլմի Հայաստանյան պրեմիերան

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Jun 3, 2021
  • 1 min read

2000 թ. հունիսի 3-ին Երևանի Մոսկվա կինո-թատրոնում տեղի ունեցավ «Գլադիատոր» ֆիլմի Հայաստանյան պրեմիերան։

Այն 2000 թ. նկարահանված պատմական ֆիլմ է, որի ռեժիսորը Ռիդլի Սքոթն է, իսկ գլխավոր դերակատարներն են Ռասսել Քրոուն և Խոա-կին Ֆենիքսը։

«Գլադիատորը» արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում 5 «Օսկարի», իսկ Ամերիկյան կինոկադեմիայի կողմից հրապա-րակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասա-կան հերոսների ցանկում գլխավոր հերոս Մաքսիմուսը 50-րդ տեղում է որպես դրական հերոս։

Ֆիլմի սյուժեն հետևյալն է. Հռոմի լավագույն զորավար Մաքսիմուսը հաղթանակ է տանում գերմանական ցեղերի դեմ։ Կայսր Մարկոս Ավրելիոսը որոշում է Մաքսիմուսին դարձնել իր հետնորդը՝ փոխարեն իր որդու, Կոմ-մադուսի։ Վերջինս իմանալով դրա մասին սպանում է հորը, հռչակվում կայսր և հրամա-յում սպանել Մաքսիմուսին, ով հրաժարվում է ծառայել իրեն։ Մաքսիմուսին հաջողվում է փախչել, սակայն հասնելով իր տուն, նա տեսնում է սպանված կնոջը և տղային։ Նա ուշաթափ ընկնում է գետնին։ Նրան վերցնում է մի ստրկավաճառ և տանում Զակկաբար պրովինցիա։ Այստեղ նրան և ուրիշ ստրուկների վաճառում են Պրոքսիմոյին, որը կազ-մակերպում է գլադիատորական մարտեր։ Մաքսիմուսը իր զինվորական տաղանդի շնոր-հիվ դժվարության չի հանդիպում մարտերի ժամանակ։

Պրոքսիմոն վերցնում է իր լավագույն գլադիատորներին և ուղևորվում Հռոմ։ Նրանք սկսում են կռվել Կոլիզեյում։ Առաջին մարտից հետո Մաքսիմուսը, որը հետաքրքրել էր կայսրին բացում է երեսը և ասում որ պատրաստվում է վրեժ լուծել։ Սակայն կայսրը այլևս չէր կարող ուղղակի սպանել նրան, քանի որ նա շահել էր հանդիսատեսի սերը։ Կայսրի դեմ կազմակերպված դավադրությունից հետո, նրան ձերբակալում են։ Կոմմա-դուսը որոշում է սպանել նրան մենամարտի ժամանակ, սակայն մարտից առաջ դանա-կով հարվածում է նրան, հրամայում փակել վերքը։

Չնայած դրան Մաքսիմուսը սպանում է կայսրին մենամարտի ընթացքում, սակայն շու-տով ինքն էլ է մեռնում վերքից։ Կյանքի վերջում նա հիշում է տունը, որդուն և կնոջը։

Comentarios


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page