top of page

Գիտե՞ք, թե,,, Գևորգ Էմինի իրական անունը...

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Mar 29, 2021
  • 1 min read

Գևորգ Էմին գրական կեղծանունով հայտնի սիրված բանաստեղծը, իրական անվամբ՝ Կառլեն Մուրադյան, մեծացել է Աշտարակում՝ ուսուցչի և այգեպանի ընտանիքում: Իր գրա-կան անվան մասին Էմինը գրել է. «Մինչև ա-ռաջին գրքիս լույս ընծայումը մամուլում տպա-գրված գործերիս տակ ստորագրում էի Կարլեն Մուրադյան: Իսկական անունս Գևորգ է, որը 1930 թ. «կարմիր կնունք» էին արել և դարձրել Կառլեն: Քանի որ այդ ժամանակ մոդա էր գրա-կան կեղծանունը` Գևորգը վերականգնեցի, և սկսեցինք ազգանուն հորինել: Ընկերներս մեկ ամսից ավել ինձ ասում էին «Գևորգ Սևանի» և ամեն ինչ անում էին, որ այդ անունը «կպչի»: Սողոմոն Տարոնեցին անունս դրեց Գևորգ Սե-վակ և գրքեր մակագրեց ու նվիրեց, բայց նորից «չկպավ»: Վիգեն Խեչումյանի հետ մի օր դարձյալ կեղծանուն էինք որոնում և թվարկում էինք շատ կարճ անուններ, այդ թվում և Էմին… Գևորգ Էմին… Կարծես թե ստացվեց: Որպեսզի այդ անունը վերջնական լինի, ես ու Վիգենը կոնդակ գրեցինք և տվեցինք Ավետիք Իսահակյանին, որ հաստատի իր ստո-րագրությամբ: Շուտով հրատարակվեց առաջին գիրքս` «Նաղաշավիղը»` Գևորգ Էմին ստորագրությամբ»:

Commentaires


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page