Գիտե՞ք, թե,,, Եգիպտոսի հեղափոխությունը
- Ներսեհ
- Feb 11, 2021
- 1 min read

2011 թվականի հունվարի 25-ին Եգիպ-տոսում սկվեցին փողոցային ցույցեր, բո-ղոքի ակցիաներ և քաղաքացիական անհնազանդություն բարձրացավ: Ցու-ցարարների բողոքներն ու դժգոհու-թյունները կենտրոնացած էին իրավա-կան, քաղաքական և տնտեսական հար-ցերի շուրջ՝ ոստիկանության դաժանու-թյուն, արտակարգ դրության օրենքներ, ազատ ընտրությունների բացակայու-թյուն, քաղաքական կոռուպցիա, խոսքի ազատության սահմանափակումներ, գործա-զրկության բարձր ցուցանիշ, ցածր նվազագույն աշխատավարձ, սննդամթերքի արժե-զրկում և վատ կենսական պայմաններ: Ցուցարարները պահանջում էին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը:
2011 թվականի հունվարի 25-ին սկսված ցույցը կոչվեց «Զայրույթի օր»: Այն մինչ այդ Եգիպտոսում տեղի ունեցած ցույցերից ամենամեծն էր, որին մասնակցում էին մեծաթիվ եգիպտացիներ: Հունվարի 25-ից մինչև փետրվարի 2-ը ցույցերի ընթացքում առնվազն 138 ցուցարար և 10 ոստիկան մահացել են, իսկ 3000-ից ավելին՝ վիրավորվել: Մայրա-քաղաք Կահիրեն ասես «պատերազմի դաշտի» էր վերածվել: Ոստիկանությունը Մուբա-րաքի հրահանգով գործածում էր ամեն հնարավոր միջոց՝ ցույցերը դադարեցնելու նպա-տակով, սակայն բոլոր ջանքերն անօգուտ էին:
Կառավարությունը ժամանակավորապես արգելափակել էր երկրում SMS հաղորդագրու-թյունների ծառայությունը և համացանցն ամբողջությամբ, հայտարարել պարետային ժամ՝ պնդելով որ անհրաժեշտ է պահպանել կարգ ու կանոնը և կանխել իսլամական խմբավորումների կողմից իրականացվող ապստամբության փորձերը:
2011 թվականի փետրվարի 10-ի ուշ երեկոյան Մուբարաքը իր լիազորությունները հանձ-նեց Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանին և 2011 թվականի փետրվարի 11-ին հրաժարական տվեց՝ փոխանցելով իշխանությունը զինված ուժերի բարձրագույն խոր-հրդին։
Comments