Գիտե՞ք, թե,,, Խոսրովի անտառ (արգելոց)
- Ներսեհ
- Jan 12, 2021
- 1 min read

Խոսրովի անտառը (Խոսրովի արգելոց) զբաղեցնում է 27000 հա տարածք: Այն սփռված է Գեղամա լեռնաշղթայի հա-րավարևմտյան և Ուրծ, Երանոս, Դահ-նակ, Իրից լեռ, Խոսրովասար լեռնաբա-զուկների լանջերին: Գտնվում է 1600-2300 մ բարձրությունների վրա:
Խոսրովի անտառը 1958 թ-ից հանդիսա-նում է պետական արգելոց: Այն կազմակերպվել է բուսական և կենդանական աշխարհի պահպանման, բարելավման ու նոր տեսակների ստացման նպատակով:
Լեռնաբազուկների ստորին լանջերում տիրապետում է կիսաանապատային լանդշաֆ-տը: Անտառային բուսածածկույթը կղզիների ձևով տարածված է միջին բարձրություն-ներում և հանդես է գալիս գիհու նոսր անտառներով ու կաղնուտներով: Կան նաև լայնա-տերև իլենի, բռնչենի, արոսենի, կովկասյան ցախակեռաս: Ավելի բարձր` լեռնատափաս-տանային բուսածածկույթ է:
Կենդանական աշխարհին բնորոշ են հայկական մուֆլոնը (վայրի ոչխարը) և բեզոարյան այծը: Հանդիպում են նաև ընձառյուծ, գորշ արջ, վարազ, աղվես, նապաստակ, լուսան, կզաքիս, գայլ, գորշուկ և այլն: Առանձնապես հարուստ է թռչնաշխարհը. հանդիպում են սև ցին, գառնանգղ, սպիտակագլուխ անգղ, արծիվ, վայրի աղավնի, ճայ և այլն: Կան բազմաթիվ սողուններ, մասնավորապես` թունավոր գյուրզան: 1954 թ-ից կլիմայավար-ժեցվում է ուսսուրական բծավոր եղջերուն:
Խոսրովի անտառում են գտնվում Գեղարդը, Հավուց Թառը, Կաքավաբերդը, միջնադար-յան կամուրջ և այլ պատմական հուշարձաններ: Խոսրովի անտառով անցնում է ջրա-ռատ Ազատ գետը, որի վտակների վրա կան բազմաթիվ հիասքանչ ջրվեժներ:
«Խոսրովի անտառ» անվանումն ստացել է Խոսրով Երկրորդ Կոտակ թագավորի պատ-վին: Ըստ Խորենացու, Խոսրովի գահակալության ժամանակ, արգելոցի տարածքում կատարվել են անտառատնկումներ:
Comments