top of page

Գիտե՞ք, թե,,, Խուդաֆերինի ջրամբար

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Nov 20, 2020
  • 1 min read

Խուդաֆերինի ջրամբարի կառուցումը նպատակ ուներ ստանալ էլեկտրաէներ-գիա ու ոռոգել շրջակա տարածքները: Այդ հարցով 1977 թվականի հոկտեմ-բերին պայմանավորվածություն է ձեռք բերվել Խորհրդային Միության և Իրանի միջև, իսկ նախագիծը պատրաստ է եղել իսլամական հեղափոխությունից հետո՝ 1982 թվականին: ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1993-1994 թվականներին, հայկական զորքերը դուրս եկան Արաքսի ափ՝ Խոդա Աֆարինի կամուրջներ: Դրանք կապել էին Արցախի մելիքությունները Սեֆյան Իրանին: Շինարարությունը սկսել է 1999 թվականին: Ջրամբարը և հիդրոէլեկտրակայանը կառուցվում էր լրատվության գրեթե բացակայության պայմաններում: Իրանն այն կառուցել է՝ ունենալով գաղտնի համաձայնագիր Հայաստանի հետ: Պատնեշը պատրաստ է եղել 2008 թվականին և բացվել երկու տարի անց: Շինարարության ընթացքում հայտնաբերվել են բրոնզեդարյա դամբարաններ:

2015 թվականի ապրիլ-մայիսին «Spot 7/Azersky» արբանյակի կողմից իրականացվել է Արաքս գետի ձախափնյա հատվածի հատուկ լուսանկարում՝ ջրամբարից մինչև Հորադիզ ընկած տիրույթում: Մեկ տարի անց այս հատվածում ծավալվեցին Ադրբեջանի 2016 թվականի ապրիլյան քառօրյա ագրեսիայի հիմնական գործողությունները։ Արդեն կառուցված ջրամբարում պղտոր Արաքսը մաքրվում է, ջուրը թափվում է ցած ու անցնում թաղակապ կամրջի պահպանված 4 կամարների միջով, հասնում ներքին կամրջին: Ջրաէլեկտրակայանի հզորությունը հասնում է 102 մեգավատտի, կարող է ոռոգել 75.000 հա տարածք: Դրա մեծ մասն արդեն գործածվում է:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page