Գիտե՞ք, թե,,, Կալիգուլան Հռոմի կայսր
- Ներսեհ
- Mar 16, 2021
- 2 min read

37 թ. մարտի 16-ին Տիբերիոսի մահից հետո նրա պրինցիպատի տիտղոսը փոխանցվեց Կալիգուլային և իր թոռ Գեմելոսին։ Չնայած նրան, որ Տիբերիոսը մա-հացել էր 78 տարեկանում, անկողնում, որոշ անտիկ պատմիչներ պնդում էին, թե նրան սպանել են։ Կոռ-նելիոս Տակիտոսը գրում է, որ պրետորական պրե-ֆեկտ Մակրոն է խեղդել Տիբերիոս կայսրին բարձով, որպեսզի արագացնի Կալիգուլայի գահ բարձրանալը, ինչը նաև բավականություն կպատճառեր հռոմեական ժողովրդին, մինչդեռ Սվետոնիոսը նշում է, որ Տիբե-րիոսին սպանել է հենց ինքը՝ Կալիգուլան, սակայն ոչ մի այլ պատմիչ չի նշել դրա մասին։ Սենեկա Ավագը և Փիլոն Ալեքսանդրացին, որոնք երկուսն էլ եղել են Տի-բերիոսի ժամանակակիցները, ինչպես նաև Հովսեփոս Փլավիոսը նշում են, որ Տիբերիոսը մահացել է բնական մահով։ Ապահովված լինելով Մակրոյի կողմից՝ Կալի-գուլան չեղյալ համարեց Գեմելոսի կառավարումը, պատճառ բերելով նրա խելագարու-թյունը, սակայն մյուս հարցերում կատարեց Տիբերիոսի ցանկությունները։
Կալիգուլան Հռոմ ժամանեց մարտի 28-ին, որտեղ «մեր երեխա», «մեր աստղ» և այլ ող-ջույնի բացականչություններով նրան դիմավորում էր ամբոխը։ Սենատից նա ստացավ պրինցեպսի տիտղոսը։ Կալիգուլան պատկերվում է որպես առաջին կայսր, ումով հիա-նում էր «ամբողջ աշխարհը՝ արևելքից արեմուտք»։ Կալիգուլային շատերը սիրում էին նրա համար, որ Գերմանիկոսի սիրեցյալ որդին էր, և որովհետև նա Տիբերիոսը չէր։ Սվետոնիոսը գրում է երեք ամսվա ընթացքում հանրությանը զվարճացնելու համար զո-հաբերվեց ավելի քան 160 հազար կենդանի։ Փիլոնը Կալիգուլայի թագավորության առա-ջին յոթ ամիսները ներկայացնում է որպես երանելի։
Ասում են, թե Կալիգուլայի առաջին արարքները շատ մեծահոգի էին, սակայն իրենց էությամբ նաև քաղաքական։ Աջակցություն ստանալու համար նա հավելավճարներ տվեց ռազմական գործի մարդկանց, որոնց մեջ մտնում էին պրետորական գվարդիան, քաղաքի զորքը, և այն բանակը, որը գտնվում էր Իտալիայից դուրս։ Նա ոչնչացրեց Տի-բերիոսի դավադրության մասին մատնող փաստաթղթերը, հայտարարեց, որ դրանք ար-դեն անցյալ են և հետ կանչեց բոլոր նրանց, ովքեր գտնվում էին աքսորի մեջ։ Նա օգնեց նրանց, ովքեր վնասներ էին կրել կայսերական հարկերի պատճառով, վերացրեց որոշ սեռական կապերի ձևեր և կազմակերպեց շռայլ հասարակական միջոցառումներ հասա-րակության համար, ինչպես օրինակ գլադիատորների մարտերը։ Կալիգուլան հավաքեց և հետ բերեց իր մոր ու իր եղբայրների ոսկորները և դրեց նրանց աճյունները Օգոստոսի գերեզմանում։
37 թվականի հոկտեմբերին Կալիգուլան լուրջ հիվանդացավ, կամ միգուցե թունավորվեց։ Շուտով նա ապաքինվեց, բայց շատերը սկսեցին հավատալ, որ երիտասարդ կայսրը ձեռք է բերել հրեշային հատկություններ, որովհետև նա սկսեց սպանել կամ աքսորել այն մարդկանց, որոնք համարվում էին նրա մտերիմները, կամ էլ նրանց, որոնց ինքը վտան-գավոր էր համարում։ Միգուցե նրա հիվանդությունը հիշեցրեց նրան իր մահկանացու լինելու մասին, և այն մասին, որ մարդիկ ցանկություն ունեն զբաղեցնել իր տեղը։ Նա իր զարմիկին և որդեգրած որդուն՝ Տիբերիոս Գեմելոսին, մահապատժի ենթարկեց, արարք, որը վրդովմունք պատճառեց Կալիգուլայի և Գեմելոսի տատին՝ Անտոնիա Մինորին։ Ա-սում են, որ նա ինքնասպանություն գործեց, սակայն Սվետոնիոսը նշում է, որ Կալիգու-լան թունավորել է նրան։ Նա բռնեց իր աներոջը՝ Մարկոս Յունիոս Սիլանոսին ու կոնսուլ Լուցիոս Աեմիլիոս Պավլոսի որդի Մարկոս Լեպիդոսին, իսկ հորեղբորը՝ Կլավդիոսին, խը-նայեց միայն նրա համար, որ զվարճացնում էր իրեն։ Կալիգուլայի սիրելի քույրը՝ Հուլիա Դրուզիլլան, մահացավ 38 թվականին տենդից. նրա մյուս քույրեր Լիվիան և Ագրիպինա Կրտսերը աքսորվեցին։ Նա ատում էր այն փաստը, որ ինքն Ագրիպայի թոռն էր և զրպարտում էր Օգոստոսին, կրկնելով այն կեղծիքը, թե իր մայրը Օգոստոսի և նրա դստեր՝ Հուլիա Ավագի ինցեստի արդյունքն էր։
41 թվականի հունվարի 24-ին Կալիգուլան դարձավ Հռոմի առաջին կայսրը, ով սպանվեց մի դավադրության ընթացքում, որը նրա դեմ նյութել էին պրետորական գվարդիան, սենատորները, և պալատականները։ Դավադիրների՝ Հռոմեական Հանրապետությունը վերականգնելու փորձը ձախողվեց, Կալիգուլա կայսեր հենց սպանության օրը, պրետո-րականները կայսր հռչակեցին Կալիգուլայի հորեղբորը՝ Կլավդիոսին։
Կալիգուլան մինչև օրս էլ համարվում է մարդկության պատմության ամենադաժան մարդկանցից մեկը։
Comments