top of page

Գիտե՞ք, թե,,, Հայոց Գերեզմանոցներ Գանձակում

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Dec 11, 2020
  • 1 min read

ԳԱՆՁԱԿ (ԳՅԱՆՋԱ). նմուշներ գերեզմանատան տապանաքարերից

Դեռևս ԺԹ դարի կեսերին Գանձակի տարածքում նկատելի են եղել թվով 24 գերեզմանոցներ: Քաղաքի կառուցա-պատմանը և զարգացմանը զուգընթաց՝ դրանց մեծ մասը ավերվել ու ոչնչացվել է: Արդեն դարավերջին Գանձակում պահպանված հնագույն գերեզմանոցը տարածված է եղել քաղաքի առաջին մասում, այն է՝ Սբ. Հովհաննես եկեղեցու շուրջը (անշուշտ, խոսքը 1606 թ. հիմնա-դրված Նոր Գանձակի մասին է): Բայց ԺԹ դ. ընթացքում՝ սկսած 1820-ականնե-րից, սկսել էին գոյանալ 3-4 նոր գերեզմանոցներ ևս: 1887 թ. այդ մասին գրվել է. «Սրա-նից 50-60 տարիներ առաջ, մինչև այժմեան «Բարխուդարանց» և «Ներքի» անուանեալ գերեզմանատների գոյութիւն ունենալը, քաղաքիս մեռելները թաղվում են եղել սբ. Յով-հաննէս մայր եկեղեցուց 30 ոտնաչափ հեռաւորութեամբ գտնուող գերեզմանատանը»: Ուշագրավ է և բնորոշ, որ քաղաքի հայոց գերեզմանոցները գոյացել են հատկապես թաղական եկեղեցիներին կից կամ թաղամասերի արվարձաններում: Այդպես էր օրի-նակ, Նորաշեն թաղի գերեզմանոցը՝ Սբ. Սարգիս եկեղեցի-ուխտատեղիով, Սբ. Հովհան-նես և Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներին կից գտնվածները և այլն: Վերջինս, ի դեպ, 1854 թ. մի վկայության համաձայն՝ գոյություն է ունեցել մինչ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումը:



Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page