top of page

Գիտե՞ք, թե,,, Հայոց ցեղասպանության մասին առաջին ֆիլմը

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Feb 16, 2021
  • 2 min read

Հայերի ցեղասպանության մասին նկարահան-ված առաջին ֆիլմը կոչվում է Հոգիների ա-ճուրդ (անգլ.՝ Auction of Souls)։ Ռեժիսորն է Օսկար Ափֆելը։ Առաջին անգամ ցուցադրվել է 1919-ի փետրվարի 16-ին, Նյու Յորքի «Պլա-զա» հյուրանոցում։

Ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանու-թյան ականատես Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» փաստագրական հուշագրության հիման վրա։ Գլխավոր դերա-կատար է ընտրվում հենց Արշալույս Մարտի-կանյանը։

Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է հայ-սիրիական օգնության ամերիկյան կոմիտեի անդամներ Օլիվեր Հարիմանի և Ջորջ Վան-դերբիլթի հովանավորությամբ։ Ցուցադրու-թյանը ներկա են եղել Նյու Յորքի շուրջ 7000 ականավոր անձինք, տոմսի արժեքը եղել է տասը դոլար։ Մեծ քաղաքներում՝ Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում կինոնկարի յուրաքանչյուր պրեմիերայից հետո հանդիպումներ են կազմակերպվել տեղի վերնախավի և Մարտիկանյանի հետ։

Կադր ֆիլմից

Ընդհանուր առմամբ, ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ 23 նահանգների մեծ քաղաքներում, Լատի-նական Ամերիկայի մի շարք երկրներում, նաև՝ Կուբայում և ամենուր բացառիկ հաջողու-թյուններ է ունեցել։ «Հոգիների աճուրդը» Մեծ Բրիտանիա է բերվել 1919-ի դեկտեմբերին և ենթարկվել է պետական գրաքննության։ Եր-կար բանակցություններից հետո Սքոթլանդ Յարդի համաձայնությամբ ցուցադրվել է 1920-ի հունվարի 20-ին թագավորական Ալբերտ Հո-լում և շարունակվել մոտ երեք շաբաթ, որից հետո դադարեցվել է։ Երկրորդ գրաքննությունից հետո կրճատվել է չորս տեսարան, ապա նորից ցուցադրվել։ Որոշ ժամանակ անց ֆիլմի ցուցադրությունը մեկընդմիշտ դադարեցվում է և հանվում «պրոկատից»։ 1920-ական թվականների սկզբին ինչպես ամերիկյան, այնպես էլ բրիտանական գրադարաններից գրաքննության ենթարկվեց և հանվեց նաև «Հոշոտված հայրենիք» գիրքը, վերաշարադրվեցին գերմանացի սպաների հակամարդկային արարքներին վերաբերող էջերը։

Ավելի քան ութսուն տարի կինոյի պատմաբանները փնտրել են «Հոգիների աճուրդ» ֆիլմի ինը ժապավենները, սակայն որևէ հետք չեն գտել։ Կա վարկած, որ նիտրատի հիմքով պատրաստված այդ հազվագյուտ ժապավենները ջրասույզ են եղել դեպի Բաթումի նավահանգիստ շարժվող խորտակված նավի հետ, կամ որ դրանք գողացվել ու ոչնչացվել են Բաթումում։ Ժապավենի ամբողջական տարբերակը՝ 85 րոպե տևողու-թյամբ, ցավոք, չի պահպանվել, և միայն 1994 թվականին արգենտինահայ Էդուարդ Գոզանլյանի ջանքերով հայտնաբերվել է ժապավենից մի հատված, որի մի օրինակը պահպանվում է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդում։

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page