top of page

Գիտե՞ք, թե,,, Հայրենիքի շքանշանը

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Apr 22, 2021
  • 1 min read

Հայրենիքի շքանշանը Հայաստանի Հանրապետության պետա-կան պարգևներից է։ Հիմնադրվել է 1994 թվականի մարտի 29-ին և ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1994 թվականի ապրիլի 22-ին: Ստորագրվել է ՀՀ Նախագահի կողմից 1994 թվականի մայիսի 8-ին և ուժի մեջ է մտել ««Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրա-գույն կոչման մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թվականի օգոստոսի 9-ին)։ Վերասահմանվել է 2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թվականի հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թվականի օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստա-նի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կե-տի՝ շքանշանով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պար-գևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Հայրենիքի շքանշանը ունի սկավառակի տեսք, որը շրջափակված է միմյանց հերթագա-յող երկու ութակողմ բազմանկյունաձև երիզներով։ Սկավառակի կենտրոնում պատկեր-ված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, վերին հատվածում՝ ցորենի երկու հասկ, իսկ ներքևում գրված է՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»։

Շքանշանն ամրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը խորհրդա-նշող ժապավենին։

Շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից։ Ունի գոգավոր շրջանաձև հորինվածքով կրծքանշան՝ երիզված ութաթև աստղով։ Աստղի թևերի ան-կյուններում տեղադրված են պտղաբերություն խորհրդանշող զարդեր։ Շրջանաձև հո-րինվածքի կենտրոնում ուռուցիկ ձևով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը։

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է։

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page