top of page

Գիտե՞ք, թե,,, Նոր Գանձակի Սբ. Աստվածածին Եկեղեցի (Ոչնչացված)

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Dec 1, 2020
  • 2 min read

Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում էր Նոր Գանձակի Նորաշեն թաղամասում (այժմ՝ ոչնչացված): Մինչև Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումը քա-ղաքի ծխական գլխավոր եկեղեցիներից մեկն էր, ըստ որում, մյուսների համե-մատ առավել ընդարձակ. «...յորս առա-ւել մեծ և գովելի է Նորաշէնցւոցն կա-ռուցեալ ի վերայ վեցից սեանց» [1]: Ավե-լի ուշ այս եկեղեցու այցելուները տվել են այլ նկարագրություններ ևս, սակայն դրանցից կարևորությամբ առանձնանում է եպիսկոպոս Բարխուտարյանցի հաղորդումը. «... շին-ւած է Հայոց ՌՃԿԲ (1713) թուին, քարուկիր, հոյակապ, բարձրաշէն և ընդարձակ է՝ կառուցեալ վեց միապաղաղ սիւների վերայ: Բայց որովհետև արևելքից արևմուտք ճաքած են եկեղեցուս հիւսիսային կողմի կամարներն, վասնորոյ արտաքուստ շինած են նոյն կողմից քարուկիր յենարաններ և մի գաւիթ դրան վերայ: Եկեղեցուս երկարութիւնն է 26 1/2 մետր, լայնութիւնն 16» [2]: Ուշագրավ է նաև ԺԹ դարավերջին Էմմանուել քահանա Նազարյանցի՝ եկեղեցու հետևյալ նկարագրությունը. «...Գանձակի Նորաշեն անունով քաղաքամասն ունի ս. Աստվածածին անունով մի բաւական մեծ եկեղեցի, որ թէպէտ առանց կաթուղիկէի է, սակայն օրինաւոր կամարակապ է, վեց հատ քարեայ սիւներով: Սալարկած հատակը ծածկուած է մաքուր խոտերով որ առհասարակ գոր-ծածական է քաղաքի եկեղեցիներում, իսկ ատեանը ծածկուած է կապերտներով: Ժողո-վրդոց դասերը բաւական ընդարձակ են և, որ յարմարաւորն է՝ կանանց դասը բաւական բարձր է տղամարդոց դասից: Այս եկեղեցին ունի մի կարգին քարաշէն նախագաւիթ՝ մի առանձին սենեակով: Նախագաւիթը, որ միանգամայն և զանգակատուն է, շինուած է Ղազար Թէոսեանցի ծախքով 1889 թուին...» [3]:

Պարբերաբար իրականացված նորոգումներից հատկապես նշանակալից են եղել 1854-1859 (գլխավորապես ծածկերը) և 1868 թվականներինը: Վերջինս վկայված է եղել եկե-ղեցուն նվիրաբերված մի մասնատուփի արձանագրության մեջ. «Յիշատակ է սուրբ խաչս Մնացական Գրիգորեանց Վասակով, որ ետ Նորաշէն սուրբ Աստուածածնայ եկե-ղեցւոյն, որ և այժմ նորոգեաց որդի նորին Գէորգ Վասակով 1868 ամի, ի սմա է ամփո-փեալ բոյթն Թադէոսի առաքելոյն Ա. Գ. Թ.» [4]: Ի դեպ, նույն՝ 1868 թվականին, հավանա-բար, նորոգումից հետո, եկեղեցին, որի քահանան էր տեր Գրիգորը, կողոպտվել է [5]:

1895 թ. լրագրային մի հաղորդման մեջ նշվել է, որ «Նորաշէն թաղի եկեղեցին մօտ ութն ամիս է, որ փակուած է կամարը ճեղքուած լինելու պատճառով»: Անհրաժեշտություն էր ծագել քայքայված եկեղեցու տեղում միանգամայն նոր շենք կառուցել, սակայն մասնա-գետների քննությունից հետո որոշվել է բավարարվել նորոգումներով: Այդ աշխատանք-ների իրականացման համար խոշոր նվիրատվություն էր կատարել (500 ռ.) գանձակեցի վաճառական մահտեսի Քերովբե Տեր-Մարտիրոսյանցը [6]:


Կալվածքներ. 1907 թ. Սբ. Աստվածածին եկեղեցապատկան կալվածների թվում հիշա-տակվում են «Դայլար Երի», «Ղուրու-ղոբի» և «Ուչ-թափա» տեղամասերը [7]:

_______________________

[1] Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Ա, մասն Ա, Տըփ-խիս, 1842, էջ 172:

[2] Բարխուտարեանց Մ., Արցախ, 1895, Բագու, վերատպություն 2019, էջ 46-47:

[3] Նազարեանց Էմմանուէլ քահանա, Տպաւորութիւններ Գանձակից, «Նոր-Դար», 1899, N 85, էջ 2:

[4] Բարխուտարեանց Մ., Արցախ, էջ 47:

[5] ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 5085, թ. 1:

[6] «Նոր-Դար», 1895, N 147, էջ 2:

[7] ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1270, թ. 9:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page