top of page

Գիտե՞ք, թե,,, Պալատինի բլուր – Հին Հռոմի սիրտը

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Feb 1, 2021
  • 1 min read

Պալատինի բլուրը՝ դա Հին Հռոմի օրրան է ու սիրտը։ Առասպելական յոթ բլուրնե-րից գլխավորը, որտեղ ավանդության համաձայն, հնագույն ժամանակներում բնակություն են հաստատել Արկադիա-յից եկած վերաբնակիչները, Եվանդրոսի և Պալլանտոսի գլխավորությամբ:

Ըստ Վերգիլիոսի, Պալատին բլուրը այն վայրն է, որտեղ Հռոմուլոսին և Հռեմոսին գտել է Լուպա գայլը, ապա հովիվ Ֆա-ուստուլը, որի կինը՝ Ակկա Լարենցիան խնամել է նրանց։

Երբ Հռոմուլոսը և Հռեմոսը մեծանում են, որոշում են Տիբեր գետի ափերին կառուցել նոր քաղաք։

Հռեմոսն ընտրում է Ավենտին բլուրը, իսկ Հռոմուլոսը ցանկանում է, որ քաղա-քը կառուցվի Պալատին բլրի վրա։ Այս-պիսով եղբայրների միջև վեճ է ծագում, ինչի պատճառով Հռոմուլոսը սպանում է Հռեմոսին։ Հռոմուլոսը հիմնադրելով քա-ղաքը նրան տալիս է իր անունը (լատ.՝ Roma)։

Քաղաքի հիմնադրման տարեթիվն է հա-մարվում մ.թ.ա. 753 թվականի ապրիլի 21-ը, երբ Պալատինի բլրի շուրջ գութանով փորվել է ակոս, որը սահմանում էր «քա-ռանկյուն» Հռոմի սահմանները։

Հանրապետության ժամանակ այստեղ բնակվել են ազնվականները: Իսկ կայսե-րական դարաշրջանում՝ Օգոստոսի ժա-մանակներից սկսած, պալատինը դարձել է կայսեր նստավայրը, և մեկը մյուսի հե-տևից առաջացել են պալատներ` Տիբեր-իանոսի, Ֆլավիոսի և այլն, որոնք վերջի-վերջո միաձուլվելով դարձել են մեկ հա-մալիր և ընկալվել որպես կայսերական պալատ:

«Պալատին» բառը եվրոպական բոլոր լեզուներով պալատ բառի հոմանիշն է:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page