top of page

Գիտե՞ք, թե,,, Պատմության ամենափոքրիկ մայրը

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • May 14, 2021
  • 1 min read

ree

Լինա Վանեսսա Մեդինա բժշկության պատմության մեջ ամե-նափոքրիկ մայրն է, ով տեղափոխվել էր հիվանդանոց ծնող-ների կողմից 5 տարեկանում, որովհետև նրա մարմինը տա-րօրինակ ձևով գիրանում էր։ Սկզբում ենթադրվում էր, որ նա խոց ունի, սակայն բժիշկները շուտով հայտնաբերում են, որ նա հղիության 7-րդ ամսում է։

Նրա բժիշկ Ժերարդո Լոզոդան նրան տեղափոխում է մայրա-քաղաք Լիմա, որպեսզի ուրիշ բժիշկներ նույնպես հաստատեն նրա հղիության փաստը։ 1,5 ամիս անց 1939 թ. մայիսի 14-ին, Լինան կեսարյան հատումի միջոցով տղա է ունենում (իսկ կեսարյան հատումը պարտադիր էր, քանի որ դեռ ձևավորված չէր նրա մարմինը)։ Ծննդաբերությունը կատարում են բժիշկ-ներ Լոզադոն, Բուսոլլեուն և Կոլարետան։

Այս դեպքի մասին առաջին անգամ հրատարակվել է La Presse Médicale թերթում։ Երեխան կշռում էր 2,7 կգ և Լինայի բժշկի պատվին նրան կոչում են Ժերարդո։ Ժերարդոն դաստիարակ-վում էր Լինայի կողմից, բայց միայն տասը տարեկանում է նա իմանում որ Լինան իր մայրն է, քանի որ մինչ այդ Լինան ներկայացել էր որպես նրա ավագ քույր։ Ընդհանուր առմամբ Ժերարդոն առողջ էր մեծանում, սակայն 1979 թ. 40 տարեկան հասակում նա մահանում է ոսկրային ուղեղի հիվանդությունից։

Լինայի հղիացման մասին ոչ մի տվյալներ չկան և չեն արձանագրվել, նա երբեք չի խոսել այդ մասին։ Ավելի ուշ Լինան ամուսնանում է Ռաուլ Ժուրադոյի հետ, ումից 1972 թ. ունենում է երկրորդ տղան։ Նրանք ներկայումս ապրում են Լիմայի աղքատ շրջաններից մեկում։

Comentarios


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page