Գիտե՞ք, թե,,, Պատվո լեգեոնի շքանշանը
- Ներսեհ
- May 19, 2021
- 1 min read

Պատվո լեգեոնի շքանշանը Ֆրանսիայի ազգային շքանշանն է՝ սահ-մանված Նապոլեոն Բոնապարտի կողմից 1802 թ. մայիսի 19-ին, ան-գլիական ասպետական շքանշանի օրինակով։ Շքանշանով պարգևա-տրվում են Ֆրանսիայի համար տարբեր ոլորտներում մեծ ավանդ ունեցող անձինք, շնորհվում է` անկախ ստացողի ազգությունից և սոցիալական կարգավիճակից: Շքանշանը ունի 5 աստիճան՝ ասպե-տական, սպայական, հրամանատարական, բարձր սպայական և Մեծ Խաչի ասպետական աստիճան:
Ըստ ֆրանսիական La Croix օրաթերթի թղթակից Ալան Գվիլեմոլի, Պատվո Լեգեոնի շքանշանին արժանացած Ֆրանսիայի քաղաքացի-ների անունները հրապարակվում են, մինչդեռ շքանշանին արժանա-ցած օտարեկրացիների անունները գաղտնի են պահվում այնքան ժամանակ, քանի դեռ լուրը չի հրապարակում ինքը՝ ստացողը: Շքանշանի արժանացած արտասահմանցիների շարքում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Պանամայի առաջնորդ Մանուել Նորիեգան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, հայազգի պրոֆեսոր Մարկ Մուղալյանը, Արա Աբրահամյանը և այլք:
Comments