Գիտե՞ք, թե,,, «Տիտանիկ»-ը խորտակվել է 1912 թ. ապրիլի 14-ին
- Ներսեհ
- Apr 14, 2021
- 1 min read

1912 թվականի ապրիլի 10-ին «Տիտա-նիկ»-ը Սաութհեմփթոնից սկսեց իր ա-ռաջին ուղևորությունը։ Ֆրանսիական Շերբուրում և իռլանդական Քվինսթաու-նում կանգառ կատարելուց հետո նավը դուրս եկավ Ատլանտյան օվկիանոս 1317 ուղևորներով և 908 անձնակազմի ան-դամներով։ Նավը ղեկավարում էր նա-վապետ Էդվարդ Սմիթը։ Ապրիլի 14-ին «Տիտանիկ»-ի ռադիոկայանն ընդունեց յոթ սառցային նախազգուշացում, սա-կայն նավը շարունակեց ընթանալ գրեթե առավելագույն արագությամբ։
Ապրիլի 14-ին ժամը 23։39-ին առաջ նայողները նավապետական կամրջակ հաղորդեցին ուղիղ նավուղու վրա գտնվող այսբերգի մասին։ Մեկ րոպե չանցած տեղի ունեցավ բա-խումը։ Ստանալով խոշոր ճեղքեր՝ նավն սկսեց խորտակվել։ Քանի որ փրկամակույկ-ներում տեղը բավականացնում էր միայն նավի վրա գտնվողների կեսին տեղավորելու համար, դրանցում առաջին հերթին տեղավորում էին կանաց և երեխաներին։ Ապրիլի 15-ին, ժամը 2։20-ին երկու մասի բաժանված «Տիտանիկ»-ը խորտակվեց՝ խլելով 1496 մարդու կյանք։ 712 փրկված մարդկանց օգնության հասավ «Կարպատիա» շոգենավը։
«Տիտանիկ»-ի բեկորները գտնվում են 3750 մ խորությունում։ Առաջին անգամ դրանք հայտնաբերեց Ռոբերտ Բալարդի արշավախումբը 1985 թվականին։ Հետագայում տար-բեր արշավախմբեր օվկիանոսի հատակից վերև են բարձրացրել հազարավոր հետա-զոտման ենթակա իրեր։ Նավի առաջնային մասը և հետնամասը խրվել են խորը հա-տակի տիղմի մեջ և գտնվում են վատ վիճակում. դրանք ամբողջովին վերև բարձրացնելն անհնար է։
Comments