top of page

Գիտե՞ք, թե,,, Տոնածառ դնել, թե չդնել

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Dec 21, 2020
  • 3 min read

Այս օրերին շատ է քննարկվում տոնա-ծառ դնել-չդնելու հարցը: Տոնածառը Դը-րախտի Կենաց ծառի խորհուրդն ունի, իսկ եղևնու մշտադալարությունը խոր-հրդանշում է Աստծո անսպառ բարիք-ները և անհատնում շնորհները:

Քրիստոնյա աշխարհում եղևնին կոչվում է նաև Ծննդյան ծառ, քանի որ խորհըր-դավորապես կապվում է Կենդանի Կե-նաց ծառի` Հիսուս Քրիստոսի հետ։ Իսկ տոնածառի գագաթը պսակող աստղը բեթղեհեմյան աստղն է, որն Արևելքից եկած երեք մոգերին առաջնորդում էր դեպի մսուր, ուր պիտի ծնվեր աշխարհի Փրկիչը։ Եվ ինչպես մոգերն ընծաներ բերեցին Հիսուս Մանկանը, այնպես էլ մենք ընծաներ ենք բերում Կենաց ծառին։

Իսկ գույնզգույն լույսերով ողողված եղևնին խորհրդանշում է այն հոգևոր լույսը, որ լուսավորեց մեր Տերը ողջ աշխարհը:

Ասում են, երբ երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պար-գևելով մարդկանց, Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտա-գիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյու-ղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:

Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տե-սանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.

– Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվեր-ները, – ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:

– Ինձ էլ տարեք ձեզ հետ, – ամաչկոտ ասաց համեստ եղևնին:

– Ո՞ւր` մեզ հետ, – արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:

– Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, – ավելացրեց ձիթենին: – Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:

Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:

Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հը-պարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղև-նուն և կամեցավ օգնել նրան:

Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.

– Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, – ասաց նա:

Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:

Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:

«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», – մտածում էր նա:

Սակայն հրեշտակն ասաց նրան.

– Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմե-ծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:

Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կա-նաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ լույսերով: Իսկ երբ Աստվածային Մա-նուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտա-ցավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.

– Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրա-խանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:

Այսպիսով՝ Կյանքի խորհրդանիշ Սբ. Ծննդյան ծառն ամեն տարի իր խորհրդավորու-թյամբ հիշեցնում է Կենդանի Կենաց ծառի` Հիսուս Քրիստոսի մասին՝ Կյանքը նրանով սկիզբ առավ և կյանքը մարդկանց համար Լույսն է, որ փայլում է խավարի մեջ (Հովհան-նես 1:4):

Այսօր, շատերը մոռացել են, որ Կենաց ծառի պաշտամունք ենք ունեցել և տոն օրերին տարբեր բույսերի ճյուղեր ենք զարդարել չրերով ու պտուղներով:

Մոռացել են նաև ուրիշ մի բան. այժմ եղևնի զարդարելով նորեկ տարվա պատվին՝ դրա-նով խնկարկում ենք նաև հող հայրենիի համար ընկած հայորդիների հիշատակը:

Այս մասին իր «Սոսյաց անտառ» ժողովածուում վկայում է արձակագիր Հայկ Խաչա-տրյանը: Հայոց աշխարհի ծառատեսակների պատմությունները շարադրելիս՝ նա եղևնու մասին հետևյալ պատումն է հրապարակել.

Ինչո՞ւ է եղևնին մշտապես կանաչ մնում.

Թշնամին խուժեց հայոց հող և սկսեց ավերել, սպանել, կողոպտել: Իշխանը փակվեց իր ամառային ամրոցում և չդիմագրավեց թշնամուն: Շինականը մեն-մենակ դուրս եկավ թշնամու դեմ: Տվեց-զարկեց, բայց մահացու վիրավորվելով՝ սկսեց նահանջել արյունա-քամ լինելով:

Ասում են՝ հայոց աշխարհի բոլոր մշտականաչ եղևնիներն աճել են զորական դարձած և հայրենիքի համար զոհված շինականի արյունից: Իշխանն էլ գնաց աշխարհից, բայց նրա հիշատակը մի կանաչ շյուղով էլ չնշանավորվեց: Իսկ եղևնին ապրում ու կանաչ է մնում 500 տարի, կրկին վերընձյուղվում և այսպես անվերջ:

Հողը մշտականաչ է պահում հայրենիքի համար զոհվածների հիշատակը [1]:

Իսկ սա չի՞ նշանակում, որ Կենաց ծառը եղևնով փոխարինելը ազգային ավանդույթ-ներին դավաճանել չէ, այլ պարզապես դրա վերաիմաստավորումը՝ ի հիշատակ հայրենի-քին իրենց կյանքը զոհաբերած հերոսների ու ի պատիվ նրանց, ովքեր այսօր զենքը ձեռ-քին՝ մեր սահմանների անվտանգությունն են ապահովում:

Ուրեմն, քանի որ տոնածառը վերանծնունդի, Կենաց ծառի, մշտադալարության, նոր կյանքի, քրիստոնեության խորհուրդն ունի, հետևաբար մեր ազգին՝ հատկապես այս ար-հավրալից օրերին առավել անհրաժեշտ է տոնածառ դնելը, որպեսզի դարձյալ վերա-ծնվենք, որպեսզի հայ ազգը նոր ծիլեր տա ու ինչպես եղևնին՝ պահպանի իր մշտադա-լարությունը:

___________________________________________

[1] Հայկ Խաչատրյան, Սոսյաց անտառ, Երևան, 1988

Comentarios


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page