top of page

Գիտե՞ք, թե,,, Րաֆֆու իրական անունը...

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Mar 4, 2021
  • 1 min read

Հայ մեծանուն վիպասան Րաֆֆու իրական անուն ազգանունն է Հակոբ Մելիք-Հակոբյան: Ինքը՝ Րաֆֆին իր կեղծանվան ընտրության մասին որևէ բան չի պատմել, սակայն… Րաֆֆու անվան բա-ցատրությանը առաջին անգամ անդրադարձել է Լեոն, որը առիթ էր ունեցել մեծ գրողին ճանաչելու «Մշակ»-ում աշխատելու տարիներին: Լեոն գրել է. «Ասում են, որ իր կեղծանունը Րաֆֆին վերց-րել է արաբական լեզվից: Գուցե ավելորդ չէր լինի հիշատակել, որ 60-ական թվականներին Թիֆլիսի իտալական օպերայի դերասանուհի-ներից մեկի ազգանունն էր Րաֆֆի»:

Ըստ կենսագիրներից մեկի, րաֆֆին արաբերենից պարսկերեն անցած բառ է և մեկն է պարսկական այն տիտղոսներից, որոնք տրվում են պարսից բարձրաստիճան անձանց՝ պետությանը մատու-ցած հատուկ ծառայության համար: Մեկ այլ բա-նասեր վկայում է, որ րաֆֆին ասորական բառ է, նշանակում է րաբբի կամ րաբանի, ինչն էլ եբրայերեն նշանակում է վարդապետ: Նույնիսկ տարածվել է մի այսպիսի ավան-դություն, ըստ որի, Պարսկաստանում ճանապարհորդելու ընթացքում, տեսնելով մի բար-ձըր լեռ, Րաֆֆին բացականչում է.

– Որքա՜ն բարձր սար է:

– Այո՛, բարձր սար է, այդ պատճառով էլ կոչվում է Րաֆֆի,- պատասխանում են ուղեկիցները:

Այդ գեղեցիկ բառը տպավորվում է գրողի գիտակցության մեջ, և նա որոշում է օգտա-գործել այն իբրև գրական անուն:

_______________

Աղբյուր՝ www.vnews.am

Comentarios


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page