top of page

Գիտե՞ք, թե,,, Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Jan 6, 2021
  • 1 min read

Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիս-տոսի սուրբծննդյան տոնը նշում է հուն-վարի 6-ին։ Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ Մինչև IV դա-րը բոլոր քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշել են հունվարի 6-ին։‌ Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռո-մեացիները շարունակում էին հեթանո-սական տոներ նշել։ Բանն այն է, որ ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը։ Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր։ Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության օր։ Հնագույն ավանդության և ավետա-րանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Սուրբ եկե-ղեցին՝ հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնու-թյան տոները։

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը Սուրբ Ծնունդը նշում է հին տոմարով՝ հուն-վարի 19-ին:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page