top of page

Գիտե՞ք, թե,,, «Ֆաուստ» օպերայի պրեմիերան

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Mar 22, 2021
  • 1 min read

Ֆրանսիացի երգահան Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերան բաղկացած է հինգ գործողությունից։ Ֆրանսերեն լիբրետ-տոն Ժյուլ Բարբիեի և Միշել Կարեի՝ ըստ Յոհան Գյոթեի համանուն ողբերգության առաջին մասի։ Օպերայի առաջին ներ-կայացումը կայացել է 1859 թ. մարտի 19-ին Փարիզի «Լիրիկ» թատրոնում (Theatre Lyrique)՝ արժանանալով հանդի-սատեսի ջերմ ընդունելության։ Օպերան 1860-ական թթ. ընթացքում հեղինակի կողմից լրացվել ու վերամշակվել է։ Վերջնական տեսքով այն բեմադրվել է 1869 թ. մարտին Փարիզի «Գրանդ օպերա» թատ-րոնում՝ անընդմեջ մնալով դրա խաղացանկում առ 1970-ական թթ., որտեղ երգել է նաև հայ հայտնի երգիչ Արմենակ Շահմուրադյանը։ Ֆաուստը բեմադրվել է նաև Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում։

Ֆաուստը ծավալուն օպերա է. նվագախմբային ինտրոդուկցիա, նախերգանք, 4 գործո-ղություն և վերջում 5֊րդ բալետային տեսարան։ Օպերայի կենտրոնական կերպարը Մարգարիտան է և տարօրինակ չէ, որ բեմադրվելով Գերմանիայում այս օպերան անվա-նվեց «Մարգարիտա»։ Սա ամենաավարտուն և ամբողջական կերպարն է օպերայում, օրը ասես մաքրության և անաղարտության մարմնավորում լինի։ Ֆաուստի կերպարում հարթված է բնավորության երկակիությունը, հակասականությունը, մշտական անբավա-րարվածությունը։ Գունոն չկարողացավ օպերայում ստեղծել գյոթեական Մեֆիստոֆելի բարդ կերպարը։ Օպերայում Մեֆիստոֆելը ներկայացված է որպես գերբնական, խոր-հըրդավոր ուժերի մարմնավորում։ Չնայած իր որոշ թերությունների Ֆաուստը իրավ-մամբ իր ուրույն տեղն է գրավում համաշխարհային օպերային գրականության մեջ։

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page