Գևորգ Էմին «Մայրի՛կ, սիրի՜ր այս աղջկան»
- Ներսեհ
- Jan 29, 2021
- 1 min read

Մայրի՛կ, սիրի՜ր այս աղջկան, Ինչպես ի՛նձ ես սիրում. Այս աղջկան՝ դևի՛ պես չար, Հրեշտակից սիրո՜ւն…
Հաճախ, մայրիկ, սերը նրա Սրտիս վի՜շտ է բերում, Բայց դու ների՜ր, ների՜ր նրան, Ինչպես ես եմ ներում։
Իսկ եթե նա (Աստվա՜ծ չանի…) Լինի նենգ ու դավող, Ատիր նաև … իմ փոխարեն, Ես … ատել չե՜մ կարող։
© Գևորգ Էմին
Comments