top of page

Դավիթ Սամվելյան - Բոլորն են հեռանում, սիրելի՛ս

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Jan 26, 2021
  • 1 min read

Բոլորն են հեռանում, սիրելի՛ս

ree

Դու կհեռանաս հերթական ձյան հետ.

բոլորն են հեռանում, սիրելի՛ս՝

երկրից, քաղաքներից,

անցնում են պատուհանների տակով,

փողոցի չթույլատրված հատվածներով։

Ամեն ինչ անցողիկ է, սիրելի՛ս,

խոստման բառերն էլ՝

հույզերից ծնվող, հույսերում ապրող։

Այդ գրողի տարած խոստումները…

դրանք տրվում են դրժելու համար։

Այս չխոստացված ձյունն էլ կանցնի։

Ամենն անցնում է, սիրելի՛ս…

ես, դու, խոստումներն էլ

տարրալուծվում են հիշողության մեջ,

ինչպես այս ձյունը, որ պոկվել է երկնքից՝

մեռնելու համար մարդկանց ոտքի տակ,

պատուհանագոգին,

փողոցի չթույլատրված հատվածներում։

Բոլորը լքված են կարծես

այս չդադարող ձյան երեսից։

Դու նույնպես կլքես քաղաքդ, երկիրը՝

խոստանալով, թե կվերդառնաս։

Այդ գրողի տարած խոստումները,

որ տրվում են ձյան տակ….

Քո մեղեդին դանդաղ կհալվի օդում

արևի զարթնած հույսերի ներքո,

նրբորեն կսողոսկի քնատ ունկերովս,

դեպի աչքերիս անթարթ կիսաբացեր:

Երազներիցս ժառանգված լուսաբացներիս պատկե՛ր,

Գիշերներիս կրկնվող վերջաբա՛ն,

իմ անկրկնելի,

խորը հոգոց կհանեմ ու կփորձեմ հոգուցս քեզ հանել։

Ձյան սառը փաթիլների միջից քեզ կուղարկեմ բարևներս...

երևի թե անպատասխան,

երևի թե չսպասված.

բայց կուղարկեմ,

որովհետև հաստատ կկարոտեմ

քեզ ու քաղաքը,

որտեղ խոստումները տրվում են դրժելու համար…


© Դավիթ Սամվելյան

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page