top of page

Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի 2019-2020 Ուս. Տարվա Ավարտական Հանդես

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Jun 18, 2020
  • 1 min read

Հունիսի 17-ին, երեկոյան ժամը 7-ին, Երուսաղեմի Հայոց պատրիարքության Ժառանգավորաց Վարժարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի ավարտական հանդեսը՝ նախագահությամբ Սուրբ Աթոռի Լուսարարապետ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի և ներկայությամբ հոգեշնորհ և արժանապատիվ հայրերի, ուսուցիչների և երուսաղեմահայ փոքրաթիվ ժողովրդի: Հանդիսության բացման խոսքը վստահվել էր Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի քարտուղար՝ բարեշնորհ Աշոտ սարկավագ Ղազարյանին: Երեկոյի ողջ ընթացքում Ընծայարանի և Ժառանգավորաց վարժարանի շրջանավարտները և Ժառանգավոր սաները հանդես եկան իրենց ուղերձներով, ասմունքով, մեներգերով ու խմբերգերով, ինչպես նաև դաշնամուրային գեղեցիկ կատարումներով: Երեկոյի վերջում վարժարանի տեսուչ՝ հոգեշնորհ Տ. Թեոդորոս վարդապետ Զաքարյանը հրավիրեց Լուսարարապետ սրբազան հորը, որպեսզի հանձնի շրջանավարտների վկայականները, ինչպես նաև վարժարանի և Ընծայարանի առաջադեմ ուսանողների մրցանակները: Վկայականների և մրցանակների բաշխումից հետո տեսուչ հայր սուրբը հրավիրեց Լուսարարապետ սրբազան հորը, որպեսզի իր պատգամը փոխանցի շրջանավարտ-ներին և կատարի երեկոյի փակման խոսքը: Երեկոն փակվեց Սուրբ Աթոռի օրհներգով և «Պահպանիչ» աղոթքով, ապա տեղի ունեցավ հյուրասիրություն:

















Comentarios


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page