Երուսաղեմի Ս. Թարգմանչաց Վարժարանի 2019-2020 Ուսումնական Տարվա Ավարտական Հանդես
- Ներսեհ
- Jun 20, 2020
- 1 min read

Հունիսի 18-ին, երեկոյան ժամը 5-ին, Երուսաղեմի Սրբոց Թարգմանչաց վարժարանի սրահում տեղի ունեցավ Սրբոց Թարգմանչացի Երկրորդական բաժնի «Շրջանավարտ 2020» հանդեսը: Հաշվի առնելով Կորոնա ժահրի ստեղծած իրավիճակը՝ հանդեսը տեղի ունեցավ համեստ պայմաններով. ներկա էին միայն շրջանավարտների ծնողները և ուսուցիչները: Հանդեսի հայտագիրը բաղկացած էր երկու մասից: Առաջին բաժինը սկսեց Հայաստանի Հանրապետության օրհներգի և Թարգմանչաց շարականի («Որք զարդարեցին») երգեցողությամբ, որը կատարեցին Շրջանավարտները: Երեկոյի ընթացքում շրջանավարտ սաները հանդես եկան իրենց սրտի շնորհակալական խոսքերով: Հանդիսության վերջում վարժարանի տեսուչ՝ Տ. Արտեն քահանա Աբրահամյանը հանձնեց Շրջանավարտների վկայականները, ապա կատարեց փակման խոսքը և իր պատգամը փոխանցեց Շրջանավարտներին: Լուսանկարները՝ Vince S Kahkejian -ի






Comments