top of page

Իոսիֆ Բրոդսկի «Էլեգիա»

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Feb 2, 2021
  • 1 min read

Սիրելիս, էլի նույն պանդոկն է, նույն այլանդակության պատկերը պատին։ Նույնն են գները։ Գինի՞ն. չեմ կարծում– ոչ լավն է, ոչ վատ։ Ոչ մի տեղաշարժ, ու լավը դա է։


Փոստային գծի օդաչուն մենակ,– հրեշտակն անկյալ,– օղի է խմում, ջութակներն էլի առաջվա նման հուզում են սիրտս։ Ու պատուհանում՝ տանիքներ,– ճերմակ,– կուսությունն ինչպես։ Զնգում է զանգը։ Ու մութ է արդեն։


Դու ստում էիր: Ինչո՞ւ: Եվ ինչո՞ւ լսողությունս սուտ ու ճշմարիտ չի զանազանում, այլ պահանջում է նորանոր բառեր՝ և՛ խուլ, և՛ օտար, և՛ քեզ անծանոթ, բայց բառեր, որոնք, ինչպես անցյալում, կարող են հնչել միայն քո՛ ձայնով։


© Իոսիֆ Բրոդսկի

Թարգմանությունը` Ներսես Աթաբեկյանի

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page