top of page

Մատթեոս Զարիֆյան «Ահա արդեն»

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • May 28, 2021
  • 1 min read

Ահա արդեն կյանքը նորե՛ն Ու մեն մի աստղ իմա՜ստ ունի․ Ահա արդեն մարմանդներեն Կ’անցնի սարսո՛ւռը. անհունին․․․ Նորե՛ն, նորե՛ն, մարմանդներեն՝ Երազն աչքիս՝ կը դեգերիմ. Հավա՜տք նորեն ինձ կը ծորեն Սև նոճիներն իսկ մըտերիմ... Եվ ավերակ, սըրտիս խորեն, Նորե՛ն, նորե՜ն, ահա կ’երգե Կյանքի Սըրինգը մեղմորեն.— Վա՜րդ կը բացվի մեն մի վերքե... Եվ այս լռին մարմանդներեն Մինչ կը քալիմ՝ արցունքն աչքիս՝ Դուն չե՜ս գիտեր, քույր, հեռուեն, Թե քեզ որքա՜ն կ’օրհնե հոգիս...


© Մատթեոս Զարիֆյան

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page