top of page

Մետաքսե - Նոր Տարվա Գիշեր

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Dec 30, 2020
  • 1 min read

Նոր տարվա գիշեր

Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր, Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր, Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն, Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր: Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր, Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր: Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող, Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր: Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր, Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր, Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր… Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր, Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:


© Մետաքսե

Comentários


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page